Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Մեր կարգախոսն է՝ եթե չես օգնում, մի խանգարի»

Ապրիլ 05,2012 20:29

Ապրիլի 5-ին Արթուր Բաղդասարյանը Իջեւանի մշակույթի տանը հանդիպում է ունեցել իջեւանցիների հետ: Դահլիճը լիքն է եղել, սակայն հիմնականում ներկա են եղել գյուղատնտեսության ոլորտի աշխատողներ՝ Տավուշի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի աշխատակիցները, անասնաբույժներ, նաեւ ՕԵԿ Տավուշի մարզային կազմակերպության ղեկավար Վահե Վարդապետյանի ղեկավարած Իջեւանի ավտոձեռնարկության աշխատողներ եւ այլն:

Արթուր Բաղդասարյանն իր ելույթում արծարծել է երկրի ցավոտ խնդիրները եւ ներկայացրել դրանց լուծման համար իր ղեկավարած կուսակցության մոտեցումները: Դահլիճից ոչ մի հարց չի տրվել նրան: Արթուր Բաղդասարյանը այս առթիվ նկատել է.

Եթե հարցեր չկան, ուրեմն՝ մենք մի բռունցք ենք, միասնական ենք:

Խոսելով աշխատատեղերի ստեղծան խնդրի մասին, ՕԵԿ ղեկավարն ասել է, որ պետությունը պետք է աջակցի ձեռնարկատիրության զարգացմանը: Նրա խոսքերով, որոշ դեպքերում այդ աջակցությունը չկա:
Դրա համար մեր կարգախոսն է՝ եթե չես օգնում, մի խանգարի:

Ա. Բաղդասարյանը գյուղատնտեսության ոլորտում վերջին 2 տարում «արմատական դրական փոփոխություններ է նկատել, որ պետությունը սահմանագոտում 4 տոկոսով սուբսիդավորում է գյուղացիներին տրվող վարկերը, նաեւ հավելել, որ վարկերի ծավալները դեռ փոքր են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30