Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն գալիս է «ոչ» ասելու անարդարություններին

Ապրիլ 10,2012 20:43

ՀՅԴ հանրահավաքը մեկնարկեց. դրա մասին ազդարարեց հանրահավաքը վարող Գեղամ Մանուկյանը։ Ողջունելով հավաքվածներին` Մանուկյանը նրանց դիմեց  որպես հաղթած  եւ «ոչ»- ով պայքարած ժողովրդի, հիշեցնելով, որ  երեք տարի առաջ ՀՅԴ-ն նախաձեռնեց հայ-թուրքական արձանագրությունների դեմ «ոչ»-ի շարժում եւ հաղթեց՝ վիժեցնելով երկրի ապագայի համար այդ վտանգավոր գործընթացը։
«Այդ «ոչ»-ով ՀՅԴ-ն պայքարեց Հայայստանում եւ ՀՀ-ից դուրս, որովհետեւ այդ «ոչ»-ն ուներ մեծ խորհուրդ, այդ «ոչ»-ն էր ապահովում մեր սերունդների ապագան եւ այդ «ոչ»-ը մենք պարտադրեցինք։ Այդ «ոչ»-ից անցել է երեք տարի եւ սկսել է նոր փորձության շրջան, մեզ սպասվում են նոր հաղթանակներ, նոր պայքար, որն անպայման ավարտվելու է հաղթանակով»,- ասաց Գեղամ Մանուկյանը՝ հավելելով, թե հիմա էլ ՀՅԴ-ն «ոչ» է ասելու որեւէ տեսակի անարդարություններին։
«Հայաստանում պետք է իմանան, որ կա մի կուսակցություն, որը պատրաստ է ո՛չ ասել այդ անարդարություններին եւ կա մի զորավոր ժողովուրդ, որը պատրաստ է աջակցելու այդ կուսակցությանը։ Առաջիկա մի քանի շաբաթներին մենք հաղթահարելու ենք այս «ոչ»-ի փուլը»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը։

Նա խոսեց նաեւ նախորդ՝ 2008թ. ընտրությունների մասին, ասելով, թե այդ ընտրություններին ՀՅԴ-ն գնաց մենակ, իր թեկնածուով, «որ մեր հին ընկերն էր՝ Վահանը, բայց նա ուղղակի Վահանը չէր, այլ՝ ՀՅԴ-ն էր, որը  հարյուր տարի շարունակ պաշտպանել է մեր ժողովրդի իրավունքները»։ Մանուկյանն ասաց, թե ցավոք, այն ժամանակ ՀՅԴ-ն չհաղթեց.«Այն աջակցությունը, որ ունեինք, մեզ չբավարարեց  հաղթելու համար, բայց իրականում մենք  հաջողեցինք, որովհետեւ այդ օրերին մեր հայրենակիցներից շատերը, որոնք գնացին մեկ այլ ուժի,  ազգային պառակտման կոչի հետեւից, այսօր հիասթափված են, որ սխալվել են, որ այդ արմատական կոչերը իրականում իշխանություն վերցնելու համար էին։ Մի մասն էլ գնաց մեկ այլ ուժի հետեւից, որը պոպուլիստական քարոզչություն էր իրականացնում, տալիս էր գեղեցիկ խոստումներ եւ հավատաց դրանց։ Երեք տարի անց  այդ ուժը սկսել է կոչվել շատ ավելի վատ բառով եւ համեմատություններով»։

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30