Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Փողով քվեարկությունը քվեարկություն է ձեր դեմ» (տեսանյութ)

Ապրիլ 18,2012 21:07

«Օրինաց երկիր» կուսակցության ղեկավարն իր թիմակիցներով  այսօր նախընտրական այցով Կապանում էր:  Մշակույթի հրապարակում հավաքված բազմամարդ լսարանին ներկայացրեց կուսակցության կողմից այս տարիներին բարձրացված հարցերը, կատարած գործունեությունը եւ նոր առաջարկությունների ծրագրային փաթեթը` կրթական, առողջապահական, սոցիալակն եւ այլ ոլորտներին առնչվող:

«Մենք առաջարկում են, որ պայմանագրային զինծառայողների թիվը մեր երկրում ավելացնենք: Այսօր մեր երկրում կան տասնյակ հազարավոր 30-50 տարեկան առողջ երիտասարդ տղամարդիկ, ովքեր բան ու գործ չունեն, մենք առաջարկում ենք մարդը գնա բանակ, ստանա փող, մի՛ կողմից ծառայի իր երկրին, մի՛ կողմից ծառայի իր ընտանիքին», – իր ելույթում նշեց կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

ՕԵԿ-ի համամասնական ցուցակով առաջադրվել է նաեւ կապանցի թեկնածու, ՕԵԿ-ի Կապանի կառույցի ղեկավար Գարիկ Միրզոյանը, ում օգտին կոչ արեցին մարզկենտրոնի բնակիչներին քվեարկել:

Ելույթի ժամանակ պարոն Բաղդասարյանը նաեւ անդրադարձավ անցած ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանին չմիանալու պատճառներին: Մանրամասները` տեսանյութում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30