Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանի պաշտոնական կայքը հաքերային հարձակման է ենթարկվել

Սեպտեմբեր 19,2012 15:42

Aravot.am-ի տեղեկություններով, այս գիշեր ադրբեջանական կողմից հաքերային հարձակման է ենթարկվել ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի պաշտոնական կայքը:

Այս կապակցությամբ պարզաբանումներ ստացանք Dinamica Testing Centre LLC ընկերությունից, որը զբաղվել է Կ. Ավագյանի կայքի՝ https://www.avagyan.am/ պատրաստմամբ: Ընկերության տնօրեն Վլադիմիր Խոյեցյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ հարձակման են ենթարկվել իրենց ընկերությանը պատկանող մի շարք այլ կայքեր և մանրամասնեց. «Մեր իրականության մեջ վեբ անվտանգության հիմնական դժբախտությունն այն է, որ կայքերի պատրաստման հիմնական ռեսուրսը դիզյանի վրա է կենտրոնանում՝ ծրագրավորման փուլի նկատմամբ փոքր ուշադրությամբ: Անվտանգության ավտոմատացված մոնիտորինգի համակարգը արձագանքեց միջադեպից 20 րոպե անց, ինչից հետո մեր տեխնիկական թիմը 30 րոպեի ընթացքում վերացրեց հասցված վնասները»:

Ինչպես տեղեկացրեց Վ. Խոյեցյանը, վերլուծելով խնդրի աղբյուրը՝ իրենք եկել են հետևյալ եզրակացության. «Մեր հոսթինգի վրա տեղակայված էր Optical Society of America աշխարհահռչակ գիտական ընկերության հայկական ներկայացուցչության կայքը, որը պատրաստվել էր հենց այդ կազմակերպութան անդամ երիտասարդ ուսանողների կողմից՝ WordPress բլոգային CMS-ի վրա: Հաքերները, չնայած այս կարգի գործունեություն ծավալողներին ավելի ճիշտ է անվանել Script Kiddy, կոտրել էին հենց այդ համակարգի անվտանգության շերտը, որտեղից էլ ամբողջական ղեկավարում էին ստացել ողջ հոսթինգի նկատմամբ»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում Կ. Ավագյանի գլխավորությամբ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը բազում ակցիաներ է իրականացրել հենց տեղեկատվական անվտանգության և կիբեր պատերազմների դատապարտման ուղղությամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930