Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Տ. Ուրիխանյանը՝ ԲՀԿ հանրահավաքին մասնակցող մանկահասակ երեխաների և «արմունկներ» կրծող կուսակցությունների մասին

Մայիս 03,2013 13:00

«Ուզում եմ ընտրողների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ընտրությունների ժամանակ ընտրելու են ոչ թե անձերի, այլ կուսակցությանը»,-այսօր «Հայացք» ակումբում հայտարարեց ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը:

Aravot.am-ը հետաքրքրվեց ինչպե՞ս է պարոն Ուրիխանյանը գնահատում այն փաստը, որ երեկ ԲՀԿ հանրահավաքի «բերվել» են նույնիսկ ավագ դպրոցի աշակերտներ: Նա պատասխանեց. «Երբ մի տեղ հավաքվում է մի քանի տասնյակ հազար մարդ, այնտեղ հեշտ է գտնել մի քանի մանկահասակ երեխա: Իրականում երեկ բոլորը գիտակցեցին ԲՀԿ հզորությունը: Ինչ վերաբերում է մարդկանց փոխադրումներին, ապա ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև Երևանի բնակիչները, իրավունք ունեն ազատ տեղաշարժվել իրենց համար ցանկալի միջոցներով: Ինչ վերաբերում է կոնկրետ մանկահասակ երեխաների ներկայությանը, ապա այդտեղ ինչ-որ զարմանալի բան չկա: Բնականաբար, այնտեղ, որտեղ հայտնվում է ԲՀԿ նախագահը, պիտի շատերի մոտ ցանկություն առաջանա այնտեղ հայտնվելու: Եթե ԲՀԿ-ի կողմից վարձակալվել են, ապա վարձակալվել են փոխադրամիջոցները և ինձ առանձնապես չի հետաքրքրում՝ ում են դրանք պատկանում: Ինձ հետաքրքրում էր այն, որ նուբարաշենցին պարտավոր չէր ոտքով գալ հանրահավաքի»:

Ի պատասխան հարցի, թե ինչպիսի հետընտրական հավանական սցենարներ են տեսնում, կոալիցիոն համագործակցություն և այլն, պարոն Ուրիխանյանը պատասխանեց. «Բոլոր սցենարները կախված են ուժերի դասավորվածությունից, երբ այդ ուժերը կդասավորվեն, այն ժամանակ էլ պարզ կլինի»:

Ի պատասխան «Բարև Երևանի» մեղադրանքներին, թե ԲՀԿ-ն կաշառք է բաժանում, պարոն Ուրիխանյանն ասաց. «Այստեղ արդեն պահն է խոսելու, ինչի մասին չէինք ուզում խոսել: Եթե կուսակցություններ կան, որոնք կուրծք են պատռում, արմունկներ են կրծում ընտրությունների որակի համար, ուզում եմ հարց հղել ի պատասխան մեղադրանքի, ինչո՞ւ են իրենց հանձնաժողովների տեղերը Հանրապետական անդամներով լցնում: Եթե որևէ մեկը պատրաստ է հերքել սա, հրավիրում եմ հրապարակավ փաստեր դիտարկելու»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031