Լրահոս
Օրվա լրահոսը

Մայքլ Քամբեք. «Մենք կարող ենք ետ պահել Հայաստանին կործանվելուց»

Հուլիս 11,2013 17:57

«Մինսկի խմբի բանակցություններն առաջ չեն շարժվում, որովհետեւ նախագահ Ալիեւը կարծում է, որ կարող է տնտեսապես եւ ռազմապես գերհզորանալ Հայաստանից»,- այսօր հայտարարեց Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը` Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության հրավիրած`«Եվրոպայի հաջորդ խուսափելի պատերազմը` Լեռնային Ղարաբաղ» թեմայով քննարկման ժամանակ:

Բանախոսի համոզմամբ, այս համատեքստում, Հայաստանի համար ԵՄ ասոցացման եւ խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագիրը շատ ավելի մեծ աշխարհագրական-ռազմավարական կարեւորություն է ստանում: «Դա կարծես Հայաստանի համար գոյատեւման հարց է` Ադրբեջանի հետ տնտեսական մրցավազքում: Ալիեւը շարունակ կրկնում է, որ ցանկանում է Հայաստանը տեսնել թույլ, մեկուսացված, կաշառակերության զոհ դարձած, անարդյունավետ պետություն` մեծաքանակ արտագաղթով ու առանց տնտեսական զարգացման հեռանկարի»,- ասաց բանախոսը` հավելելով, որ Ասոցացման համաձայնագիրն ուղղված է այս խնդիրների լուծմանը. «Մենք կարող ենք ետ պահել Հայաստանին կործանվելուց: Եթե չանենք` չպետք է զարմանալ, որ մի օր պարոն Ալիեւի ցանկություններն իրականություն դառնան»:

Պարոն Քամբեքը դա չի համարում ԵՄ-ի միջամտությունը ղարաբաղյան խնդրին, քանի որ դա առաջարկվել է Արեւելյան գործընկերության բոլոր երկրներին: Նա հուսով է, որ կանգնած լինելով գոյատեւման կամ քայքայման ընտրության առջեւ, հայերը կմիավորեն իրենց ուժերը` իրականացնելու այս բարեփոխումները, խթանելու տնտեսական աճը, ստեղծելու համար նոր ու ավելի հզոր Հայաստան: «Զարմանալիորեն, սա բխում է նաեւ այն հայաստանցիների շահերից, ովքեր այսօր դեռ քննադատում կամ վախենում են ԽՀԱԱԳ-ի վավերացումից: ԵՄ-ում այսպիսի քննադատություններ լսվում են այն մարդկանց կողմից, ովքեր զբաղվում են Ադրբեջանի քարոզչությամբ»,- եզրափակեց Պարոն Քամբեքը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրայր says:

    Եթե երկիրը ներսից է քայքայվում, ապա հազար ասոցացման պայմանագիր էլ կնքեն’ ոչինչ չի փոխվի: Տնտեսական համակարգը կմնա նույնա, երկիրը կշարունակի կողոպտվել “ընտրյալների” կողմից, տնտեսական խնդիրները ժամանակաորապես կլուծվեն արտաքին պարտքերի միջոցով: Հունաստանն էլ ԵՄ անդամ է և այդ անդամակցությունը ավելի շատ արավելություններ ունի, քան ասոցացման պայմանագիրը: Եթե ԵՄ-ն այդպես մտահոգված է պատերազմի մասին, ապա կարող է ընդունել Արցախի անկախությունը: Ինձ հետաքրքիր է, պարոն Քամբեքը, որ այդպես մտահոգված է Հայաստանի ապագայով, մի վարկյան մտածե՞լ է, թե ինչ հետեվանքներ կունենա ասոցացման պայմանագրի ստորագրումց հայ-ռուսական հարաբերությունների համար: Մտածե՞լ Է, թե ինչպես Ռուսաստանը կարող է պատասխանել: Կարծում եմ, որ’ ոչ: Նրանց նպատակը Հայաստանում բարեփոխումները չեն, այլ’ Հայաստանում, բնականաբար նաև ամբողջ Անդրկովկասում ՌԴ-ի հեղինակության նվազացումը և նրա դիրքերի չեզոքացումը:

  2. Maxim says:

    Համամիտ լինելով Հրայրի հետ, կուզեմ ընդհամենը ավելացնել, որ երկիրը թալանողները, ինչպե՞ս
    կարող են մտահոգվել երկրի ապագայով: Նրանց համար,՝ ազգ, երկիր, հայրենիք, ժողովուրդ, լոկ
    թալանի միջոցներ են, թալանի աղբյուրներ: Մի՞ դեմագոգությանը չափ ու սահման չկա:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031