Լրահոս
Օրվա լրահոսը

30 ադրբեջանցի խախտել է սահմանը․ Սյունիքի մարզպետ

Մայիս 20,2021 19:35

«Մի ժամ առաջ ինֆորմացիա ստացա, որ Սև լճի աջ կողմից Ադրբեջանի  զինված ուժերի կողմից  խախտել են մեր պետական սահմանը ամբողջ ճակատով, եւ մինչեւ էսօր բանակցությունների փուլը արդյունք չի տվել եւ իրենք գտնվում են մեր տարածքում»,–«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Նրա խոսքով, այսօր հակառակորդն անընդհատ լարվածություն է առաջացնում, այս պահին էլ 30 անձ էլի խախտել են պետական սահմանն ու անցել մեր տարածքը:

«Այսպիսի լարվածություն են առաջացնում, որ մենք ափերից դուրս գանք: Պետական սահմանը պետք է հստակ գծվի, թե չէ ամեն օր այսպես պետք է լինի, մի օր էլ ափերից դուրս ենք գալու: Մեր ամբողջ զորքը նրանց զորքի հետ է բանակցում, զինված է երկու կողմը, սա անթույլատրելի է, միակ ճիշտ լուծումն այն է, որ եռակողմ հանձնաժողով գա, պետական սահման գծի»,-ասում է Պողոսյանը։

Մարզպետը տեղյակ չէ՝ բանակցությունները կշարունակվեն, թե ինչ,  բայց նրա համոզմամբ, երեկ՝ մայիսի 19-ին ադրբեջանցիները խուսափել են գալ։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31