Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրությանը հաշտեցրին այն մտքի հետ, որ ոչ միայն Արցախի անվտանգության գոտին, այլեւ Արցախը հանձնման ենթակա է, եւ նույնիսկ Հայաստանից լիքը «տալիք» ունենք թշնամուն. «Հրապարակ»

Դեկտեմբեր 12,2023 10:11

Ժողովուրդն ասում է` կաթիլ-կաթիլ ջուրը քար կծակի: Կաթիլ-կաթիլ, փոքրիկ չափաբաժիններով հանրությանը փոխանցված մեսիջներն իրոք իրենց սեւ գործն արեցին: Երբ առաջին անգամ իշխանության ներկայացուցիչները խոսեցին հող, տարածք հանձնելու մասին, հանրությունն անգամ լսել չէր ուզում այդ մասին: Ոչ միայն Արցախը, Սեւ լիճն ու Սոթքը, Հանդն ու Տեղը, Շուշին ու Հադրութը, այլեւ Զանգելանը, Կուբաթլուն եւ մյուս գրավյալ տարածքները հանձնելն էր դիտվում հայ ժողովրդի դեմ ուղղված դավաճանություն: Բայց երկրի կառավարման ասպարեզում բոկոտն ու անգետ իշխանավորները, պարզվեց, անընդունելին ընդունելի դարձնելու, դավաճանությունը հայրենասիրության տեղ անցկացնելու եզակի ունակություններ ունեն: Նրանք վիրտուոզ կերպով մի քանի տարում հանրությանը հաշտեցրին այն մտքի հետ, որ ոչ միայն Արցախի անվտանգության գոտին, այլեւ Արցախը հանձնման ենթակա է, եւ նույնիսկ Հայաստանից լիքը «տալիք» ունենք թշնամուն, ու մարդկանց մեծ մասը հաշտվեց այդ իրողության հետ:

Մի մասին համոզեցին, որ իրենք չեն տվել, այլ՝ «նախկինները», ընդ որում` տվել են տարբեր տարիներին. 1990-ականներին, 2000-ականներին, վերջին տվյալներով` 2016-ին:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031