Լրահոս
Օրվա լրահոսը

Քրդերը ISIS-ից ազատագրում են Քոբանին. ТАСС

Հոկտեմբեր 25,2014 21:51

Քրդական պաշտպանական ուժերը Սիրիայի Քոբանի քաղաքում  հակահարձակման են անցել ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից մի քանի շրջաններ ազատագրել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Քրդական ժողովրդավարական միության պաշտոնական ներկայացուցիչ Բուլատ Ջանը հայտնել է, որ Շաիր կոչվող տարածքում քուրդ զինյալների վերահսկման տակ ռազմավարական բարձունք է անցել ու նրանք շարժվում են դեպի հարավ-արևելք: Կատաղի մարտեր են ընթանում Էս-Սինա արդյունաբերական թաղամասում, Տել փողոցում և ինքնապաշտպանության ուժերի շտաբի մոտ:

Քաղաքի հարավային և արևելյան մասերում ազատագրվել է Խալանջ, Շեյրան և Քենեթգար գյուղերը: Քրդերը ահաբեկիչներին հետևում են Բեշտա-էն-Նուր բարձունքից:

Միաժամանակ Քոբանիի մոտակայքում ԻՊ դիրքերի վրա օդային հարվածներ են հասցրել ԱՄՆ օդային ուժերը:

«Ռոյթերս»-ի փոխանցմամբ քրդերը ԻՊ-ից նաև տարածքներ են ազատագրել Իրաքի հյուսիսում՝ Զումար քաղաքը և մոտակա գյուղերը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031