Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի եւ ՕԵԿ ներկայացուցիչների

Մարտ 18,2015 20:44

Այսօր Եվրոպական Միության hայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանի և «Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչների՝ փոխնախագահ Մհեր Շահգելդյանի ու Արտաքին կապերի պատասխանատու Պողոս Շահինյանի հանդիպումը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել  ՀՀ-ԵՄ փոխհարաբերություններին: Քննարկվել են Հայաստանում բարեփոխումների ընթացքը և տարածաշրջանային զարգացումները:

«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչները ընդգծել են Հայաստանում իրական և ոչ իմիտացիոն բարեփոխումների իրականացման հրամայականը, ընտրական բարեփոխումների, մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցման անհրաժեշտությունը, ինչը հիմնարար նշանակություն ունի երկրում ժողովրդավարության կայացման համար:

ՕԵԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031