Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բաղանիսի  գյուղապետ. «Աննորմալ է, սակայն մեզ համար սովորական  է դարձել» (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 24,2015 22:59

Այսօր երեկոյան, ժամը 19.20-ից  ադրբեջանական զինուժը  գնդակոծել է  Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս եւ Ոսկևան գյուղերը: Ժամը 21.40-ի դրությամբ գնդակոծությունը դադարել է:

Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանին հարցրինք  գնդակոծության  վերաբերյալ: Նա ասաց. «Աննորմալ է, սակայն մեզ  համար սովորական է դարձել»: Գյուղապետը  հայտնեց, որ գնդակոծության պատճառած  վնասները կպարզվեն վաղը, ցերեկով:

скачанные файлыскачанные файлы скачанные файлы

Ոսկևան գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանից չկարողացանք տեղեկություններ իմանալ. նրա հեռախոսահամարը անհասանելի  է:

Ներկայացնում ենք Բաղանիսի բնակիչ Ժորա Ղուզանյանի առանձնատան  վնասների մասին  լուսանկարներ:  Նշենք, որ ադրբեջանական գնդակները փշրել են տան  էլեկտրական  լուսավորության լամպը, երկրորդ հարկի պատուհանների ապակիները, դիպել հենասյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031