Երբ փորձում էինք Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից ճշտել Սյունիքի ջոկատի ավտոբուսի ռմբակոծման մասին, նա ասաց, որ Սյունիքի ջոկատը ռմբակոծվել է այլ վայրում, ոչ ավտոբուսում, դա ուրիշ դեպք էր:
Այնինչ, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր լրատվամիջոցների տարածած լուրը, որ ռմբակոծվել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը:
Ավելի ուշ՝ ԼՂՀ ՊՆ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն էլ «Հետքին» պարզաբանեց, որ ռմբակոծված ավտոբուսում եղել են քաղաքացիական անձինք, ոչ թե Սիսիանի ջոկատը: Սակայն թե քանի զոհ եւ քանի վիրավոր կա ռմբակոծված ավտոբուսի ուղեւորների մեջ՝ առայժմ տեղեկություն չկա: