Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԿԴ-ում Սուրիկ Խաչատրյանի գործով հերթական դատական նիստը կկայանա մայիսի 13-ին

Ապրիլ 23,2024 21:21

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ այսօր կայացավ Սուրիկ Խաչատրյանի եւ մնացած պատասխանողների գործով հերթական դատական նիստը։ Հայցվորը պահանջում է բռնագանձել ապօրինի ծագում ունեցող գույք եւ դրամական միջոցներ։

Պաշտպանական կողմը դատավարության այս փուլում ներկայացրեց իր առարկությունները հայցի հիմքի եւ առարկայի վերաբերյալ։ Մասնավորապես, իրավասու մարմնի վերլուծությունների, կիրառված մեթոդաբանության’ հաշվարկներ, ծախսեր, որոնք վերագրվում են Սուրիկ Խաչատրյանին, դրանք Սուրիկ Խաչատրյանի կողմից կատարված լինելու վերաբերյալ ապացույցների բացակայություն եւ այլն։

Աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված այսօրվա նիստը հետաձգվեց։ Հաջորդ նիստը կկայանա մայիսի 13-ին, ժամը 14:00-ին։

Սուրիկ Խաչատրյանի փաստաբան Մարգարիտա Ղազարյանը Aravot.am-ին ասաց. «Դատարանը չթույլատրեց ամբողջությամբ ներկայացնել գրավոր առարկությունները։ Մոտավորապես, այսպես ասած, 30 էջ առարկություն, որ շատ կարևոր էին եւ վերաբերում էին կոնկրետ յուրաքանչյուր գույքի վերաբերյալ ներկայացված պահանջներին, այդ առարկությունները դատարանը թույլ չտվեց, որպեսզի  հրապարակենք’ նշելով, որ դրանք արդեն իսկ գրավոր ներկայացվել են, գործում առկա են։

Սակայն մեր կարծիքով առարկությունները պետք է ներկայացվեն, դատական նիստի ընթացքում պետք է հրապարակվեն։ Եվ այն, որ դրանք գրավոր կերպով ներկայացվել են գործի նյութերում, բավարար չէ, որպեսզի համարենք, որ առարկությունները ներկայացված կամ հրապարակված են պատշաճ կերպով»,-ասաց փաստաբանը։

Մարգարիտա Ղազարյանը նաեւ տեղեկացրեց, որ գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն  ունեն, որը կներկայացնեն հաջորդ դատական նիստով։

 

     Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930