Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Կամազը դիտմամբ քշել են ժողովրդի վրա. Բագրատ Սրբազանը հրավիրեց ոստիկաններին տեր կանգնել իրավիճակին

Մայիս 09,2024 21:35

Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ անհայտ հանգամանքներում բեռնատար մի մեքենա է հայտնվել հրապարակում՝ մարդկանց մեջ:

«Կամազը՝ այդ բեռնատար մեքենան դիտմամբ քշել են ժողովրդի վրա, ասում են, որ սալյարկեն էլ թափվել է, ինչու է թափվել, չգիտեմ, երեւի, հրապարակը փչացնելու կամ թունավորելու համար: Ոստիկանությանը դիմում եմ` այս իրավիճակին տեր կանգնեք, փոխարենը այս շենքերը պահելու, ժողովրդին պաշտպանեք, այլ քայլերի  մի դիմեք»,- արդեն որեորդ անգամ է՝ Բագրատ Սրբազանը հրավիրում է ոստիկանների ուշադրությունը:

Հրապարակում այս պահին չկան ելույթներ, խաղաղ իրավիճակ է, մարդիկ չեն հեռացել ու պարբերաբար վանկարկում են՝ Նիկոլ, հեռացիր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Լուսանկարը` համացանցից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031