Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սիսիանի ջոկատի ավտոբուսը ռմբակոծվել է. լուրը հաստատվեց (ճշգրտված)

Ապրիլ 04,2016 21:09

Քիչ առաջ «Հրապարակը» տեղեկացրեց, որ իր ունեցած տեղեկություններով՝ հակառակորդը  Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, հավանական է՝ կան զոհեր :

Փորձեցինք տեղեկությունը ճշտել Սիսիանի քաղաքապետարանից: Աշխատակիցներից մեկն ասաց, որ իրենք էլ են լսել նման բան, բայց դեռ հաստատ չգիտեն, եւ այժմ փորձում են ճշտել:

ԵԿՄ մամուլի քարտուղարը նույնպես չուներ ճշգրիտ տեղեկություն:

Ավելի ուշ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց տեղեկությունը, ասելով, որ իսկապես զոհեր ունենք, հինգ զոհ, որոնց թվում՝ Դարպաս եւ Ախլաթյան գյուղերի գյուղապետերը:

Հ.Գ.-ավելի ուշ պարզվեց, որ ռմբակոծված ավտոբուսը տանում էր քաղաքացիական անձանց, իսկ Սիսիանի ջոկատայիններին անօդաչու սարքը ռմբակոծել էր դեպի Մարտակերտ ճանապարհին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930