Լրահոս
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյան. Ընդդիմությունը գոհ է Վերահսկիչ պալատի աշխատանքներից (Տեսանյութ)

Մայիս 18,2016 16:25

Ազգային ժողովում Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անդրադարձավ Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը:

Հիշեցնենք, որ Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր՝ «2012 թվականից ի վեր, երբ Հայ ազգային կոնգրեսը մասնակցում է խորհրդարանական քննարկումներին, Վերահսկիչ պալատի հաշվետվությունների ներկայացումը միշտ եղել է իրադարձություն: Այսօր դահլիճում իշխող կոալիցիայից, որում կարծես 70-ից ավելի պատգամավոր պետք է լիներ, ներկա է ընդամենը 12-ը»:

Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ օրեր առաջ Հանրապետական խմբակցությունը իր նիստում հրավիրել է Վերահսկիչ պալատի նախագահին եւ բոլոր այն գերատեսչությունների ներկայացուցիչներին, որտեղ Վերահսկիչ պալատը ստուգումներ է կատարել. «3 ժամից ավելի տեղի է ունեցել մեր քննարկումը: Հանրապետական խմբակցության բոլոր անդամները, անխտիր բոլոր ներկաները արտահայտել են իրենց կարծիքները, եւ Վերահսկիչ պալատի նախագահը բոլորին տվել է պատասխաններ: Նաեւ գերատեսչությունների առանձին ելույթների ժամանակ հարցուպատասխանների եւ ելույթների ձեւով քննարկումները շարունակվել են»:

Վահրամ Բաղդասարյանը ընդգծեց, որ ընդդիմադիրներից որեւէ մեկը ներկա չէ, ներկա է Թեւան Պողոսյանը, «Օրինաց երկրից» երկու պատգամավոր, իսկ «Բարգավաճ Հայաստանից»՝ միայն Միքայել Մելքումյանը. «Նախկինում, երբ Վերահսկիչ պալատի հաշվետվությունն էր, հերթագրվում էին 30-40 հոգի, որի ճնշող մեծամասնությունը ընդդիմադիրներն էին: Այժմ կարող ենք արձանագրել, որ ընդդիմությունը գոհ է Վերահսկիչ պալատի աշխատանքներից՝ չկա դահլիճում մարդ ընդդիմությունից կամ մի քանի հոգի են, ընդամենը հերթագրվել է 5 պատգամավոր, որից մեկը՝ Հանրապետական կուսակցությունից, 4-ը՝ տարբեր խմբակցությունների ներկայացուցիչներ, եւ իշխանությունը ներկայացել է նաեւ կառավարության ելույթներով:

Ես շնորհակալ եմ ընդդիմությանը իր գնահատականների համար, որ գնահատում է Վերահսկիչ պալատի աշխատանքները, մենք, իհարկե՛, արդեն մի քանի անգամ ֆիքսել ենք, որ ընդդիմությունը սկսել է դրականը նկատել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031