Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Մանուկյանը`Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի՝ Ուկրաինայում գտնվելու մասին

Հուլիս 25,2016 19:30

Ամիսներ առաջ ընտանիքի հետ Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ասել էր, որ տեղափոխվել է Ուկրաինա:

Ուկրաինայում Հայաստանի հանրապետության դեսպան Անդրանիկ Մանուկյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում  հայտարարություն է տարածել Վահան Մարտիրոսյանի՝ Ուկրաինայում գտնվելու վերաբերյալ:

«Բարեկամներ, ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվում է Հայաստանի քաղաքացի Վահան Մարտիրոսյանը: Նա մեղադրվում է քրեական հանցագործություն կատարելու համար, եւ պատժից խուսափելու համար տվյալ անձը փախել էր Ադրբեջան: Սակայն, Մարտիրոսյանի եւ ադրբեջանական մամուլի կողմից պարբերաբար տեղեկություններ են տարածում, որ իբր թե Մարտիրոսյանը ուղարկվել է Ուկրաինա:

Այս տեղեկությունների տարածման հենց առաջին օրվանից Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը նախաձեռնել է բոլոր դիվանագիտական քայլերը՝ պարզելու այդ տեղեկատվության հավաստիությունը:

Եվ ահա, Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես պատասխանել են մեր հարցմանը: Ինչպես եւ սպասվում էր՝ Մարտիրոսյանը Ուկրաինայում չէ, եւ բոլոր փորձերը ցույց տալու, թե նա գտնվում է Ուկրաինայում, սուտ են: Չի բացառվում, որ  Մարտիրոսյանն ու նրա ներկայիս տերերը շարունակելու են հետեւողական փորձելու են ցանկալին ներկայացնել որպես իրականություն, բայց մենք հիմնվում ենք փաստերի եւ իրականության վրա: Հարգանքներով՝ Անդրանիկ Մանուկյան»:

Vahan Martirosyan

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031