Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանն ընդունել է “Human Rights Watch” միջազգային կազմակերպության պատվիրակներին

Օգոստոս 03,2016 21:02

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանն այսօր՝ 2016թ. օգոստոսի 3-ին, հանդիպում է ունեցել «Հյումն Ռայթս Ուոտչ» (Human Rights Watch) միջազգային կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ղեկավար Ջեյն Բյուքենենի և նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիայի հետ:

«Հյումն Ռայթս Ուոտչ» միջազգային կազմակերպության ներկայացուցիչների խնդրանքով ՀՀ հատուկ քննչական ծառայության պետը ներկայացրեց  իրավապահ այլ մարմինների համակարգում ՀՀ հատուկ քննչական ծառայության դերն ու առանձնահատկությունները:

Զրույցի ընթացքում միջազգային կազմակերպության ներկայացուցիչները ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին մի շարք հարցեր ուղղեցին՝ վերջին օրերին ոստիկանությանպարեկապահակային ծառայության գնդի տարածքում, ինչպես նաև այլ վայրերում տեղի ունեցած բռնությունների, լրագրողների ու փաստաբանների օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ:

Վ. Շահինյանը նշեց, որ հարուցված և քննվող քրեական գործերով կատարվում են լայնածավալ քննչական գործողություններ՝ պարզելու անձանց հաղորդումների և զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու, լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և ոստիկանության բաժիններ բերվածներին իրավաբանական օգնություն ցույց տալունպատակով ներկայացած փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու դեպքերի բոլոր հանգամանքները:

Վ. Շահինյանը հավաստիացրել է, որ հարուցված քրեական գործերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունը իրականացնում է անաչառ, լրիվ և բազմակողմանի քննություն՝ մեղավոր անձանց պարզելու և քրեական պատասխանատվության հարցը լուծելու նպատակով:

Հանդիպման ընթացքում «Հյումն Ռայթս Ուոտչ» միջազգային կազմակերպության փոխտնօրեն, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով ղեկավար Ջեյն Բյուքենենը և նույն կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիան խիստ կարևորելով նման ձևաչափով հանդիպումը՝ ընդգծեցին հետագայում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակում ակտիվ համագործակցության ցանկության մասին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031