Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Աբրահամ Մանուկյանն էլ է ցանկանում, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնա (Տեսանյութ)

Հոկտեմբեր 06,2016 16:11

«Ես կցանկանամ, որ նա վերադառնա, բայց դա իր որոշելիքն է»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Այսօր նա կրկին խորհրդարան էր եկել`ԿԸՀ անդամների ընտրության առիթով: Աբրահամ Մանուկյանի անունը, հիշեցնենք, կապվում էր Գագիկ Ծառուկյանի`քաղաքականությունից հեռանալուց հետո ԲՀԿ-ում ինտրիգների կազմակերպման հետ:

Աբրահամ Մանուկյանը պնդում է, որ իր եւ ԲՀԿ-ականների հարաբերությունները նորմալ են, ոչ մի խնդիր չունեն:

Հիշեցնենք նաեւ, որ Աբրահամ Մանուկյանն ասել էր, թե հոկտեմբերի 15-ից հետո հայտարարությամբ հանդես կգա: Այսօր էլ նա պնդեց, որ իր քաղաքական ապագայի հետ կապված հայտարարություն կանի իր նշած ժամկետում:

Հարցին`Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո հնարավո՞ր է, իր դերը ԲՀԿ-ում կրկին բարձրանա, նա պատասխանեց. «Ենթադրելու բան չկա:  Ես ինքս եմ  իմ դերը սառեցրել կուսակցությունում:  Երբ որոշեմ, որ շարունակում եմ իմ գործունեությունը քաղաքական դաշտում, ես իմ տեղը կունենամ»:

Նոր կառավարությանը, նրանից սպասելիքներին վերաբերվող հարցին էլ ասաց. «Բավական սպասելիքներ ունեմ, դեպի դրական տեղաշարժեր կան: Վարչապետը տնտեսության զարգացման խորը նպատակներ ունի»:

Ի՞նչ խնդիր կա ձեր եւ տիկին Զոհրաբյանի միջեւ, ի՞նչը չկիսեցիք`հարցին էլ պատասխանեց. « Նախ կիսելու բան չի եղել, երկրորդ`ո՞ւմ հետ պիտի կիսեի»:

Մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31