Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթարից վաշտի հրամանատար է զոհվել

Հոկտեմբեր 10,2016 16:41

Հոկտեմբերի 10-ին,ժամը 13-ի սահմաններում Իջեւան-Դիլիջան ավտոճանապարհին,«Ոսկե ձկնիկ» ռեստորանի մոտ իրար են բախվել Վաչագան Հայրապետյանի վարած «Վազ 2017» մակնիշի 34MV 824 եւ Իջեւան քաղաքի 31-ամյա բնակիչ Արտակ Աթաբեկյանի «Մերսեդես» մակնիշի 34 PF 616 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով Եղեգնաձորի բնակիչ, 1985թ. ծնված Վաչագան Հայրապետյանը տեղում մահացել է; Նա կոչումով կապիտան էր, Իջեւանի տարածաշրջանում տեղակայված զորամասերից մեկի վաշտի հրամանատարը:

Նախնական տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել այն պատճառով, որ Վ. Հայրապետյանը դուրս է եկել երթեւեկության հանդիպակաց գոտի եւ բախվել «Մերսեդեսին»; Նա ավտոմեքենայում մենակ է եղել, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վթարից վնասվել է, սակայն այդ մեքենայի վարորդն ու ուղեւորը չեն տուժել:

Դեպքի կապակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31