Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Հանրությանը պարբերաբար ներկայացնելով նվիրատվությունների շնորհիվ իրականացված աշխատանքները՝ մենք մեծապես կնպաստենք «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի հանդեպ վստահության ամրապնդմանը»

Հոկտեմբեր 24,2016 19:03

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը զեկուցել է, որ «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի միջոցով կատարված նվիրատվությունների շնորհիվ մայրաքաղաքի 5 դպրոցներում և 16 մանկապարտեզներում  կատարվել են մասնակի նորոգման, բարեկարգման և գույքի ձեռքբերման աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանրությանը պարբերաբար ներկայացնել այդ մասով կատարված աշխատանքները:

«Անհրաժեշտ է պարբերաբար հանրությանն իրազեկել «Օգնիր դպրոցիդ» և «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի շրջանակում ստացված նվիրատվությունների շնորհիվ կրթօջախներում իրականացված աշխատանքների մասին: Մեր բնակիչները պետք է տեղյակ լինեն, թե որ դպրոցներում և որ մանկապարտեզներում ինչպիսի աշխատանքներ են իրականացվել: Մեր նպատակն ի սկզբանե եղել է կրթօջախներին ցուցաբերվող աջակցության թափանցիկության ապահովումը, ինչը, կարող ենք արդեն արձանագրել, որ այս ծրագրերի շնորհիվ հաջողվել է: Ու համոզված եմ, որ պարբերաբար հանրությանը ներկայացնելով նաև այդ նվիրատվությունների շնորհիվ իրականացված աշխատանքները՝ մենք մեծապես կնպաստենք այս ծրագրերի հանդեպ վստահության ամրապնդմանը», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Աշխատանքային խորհրդակցության շրջանակում աշխատակազմի մշակույթի և տուրիզմի, արտաքին կապերի վարչություններին, ինչպես նաև Կենտրոն և Ավան վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է նախապատրաստվել հոկտեմբերի 28-ին մայրաքաղաքում անցկացվելիք «Մոսկվայի օրերը Երևանում» մշակութային միջոցառմանը:
Աշխատակազմի մշակույթի և տուրիզմի ու արտաքին կապերի վարչություններին հանձնարարվել է նաև ստեղծել աշխատանքային խումբ՝ առաջիկայում Երևանում անցկացվելիք «Սանկտ-Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառումը ևս հավուր պատշաճի կազմակերպելու համար:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31