Լրահոս
Օրվա լրահոսը

Շախմատի առաջնությամբ մեկնարկել է «Դասախոսական գավաթ-2017»-ը

Հունվար 30,2017 18:17

Հունվարի 30-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մարզադահլիճում տեղի ունեցավ «Դասախոսական գավաթ» միջբուհական մարզական խաղերի բացման արարողությունը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՊՏՀ-ի նախաձեռնությամբ արդեն 4-րդ տարին է անցկացվում է «Դասախոսական գավաթ» միջբուհական առաջնությունը, որի մարզական հարթակում համախմբվում են հայաստանյան տարբեր բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնների ներկայացուցիչներ՝ դասախոսներ:

Ողջույնի խոսքում ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց. «Մեր համալսարանը արդեն 4-րդ տարին հանդես է գալիս հայաստանյան բուհերին համախմբող նախաձեռնությամբ՝ մարզական խաղերի շուրջ հավաքելով տարբեր բուհերի դասախոսների: Հուսով եմ, որ նմանօրինակ միջոցառումները ոչ միայն փորձի փոխանակման առիթ կդառնան, այլև կձևավորեն գործընկերային լավ հարաբերություններ»:

«Դասախոսական գավաթ-2017»-ը շախմատի առաջնությամբ մեկնարկել է հունվարի 27-ին, իսկ հանդիսավոր բացումը տեղի ունեցավ այսօր:

ՀՊՏՀ Ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ առաջնությանն այս տարի մասնակցում են հայաստանյան 10 բուհերի թիմեր. «Առաջնություններ կանցկացվեն 4 մարզաձևից (շախմատ, հրաձգություն, վոլեյբոլ, սեղանի թենիս), օրերս կայացել են շախմատի և հրաձգության առաջնությունները»:

Տեղեկացնենք, որ հունվարի 27-ին Ագրարային համալսարանի շախմատի թանգարանում անցկացված առաջնությունում 1-3-րդ մրցանակային տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են Մանկավարժական, Ագրարային, Տնտեսագիտական համալսարանների թիմերը: Իսկ հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, ՀՊՏՀ հրաձգարանում կայացած հրաձգության առաջնությունում 1-3 տեղերն են զբաղեցրել Մանկավարժական, Բժշկական, Ամերիկյան համալսարանների թիմերը: Այսօր մեկնարկել է վոլեյբոլի առաջնությունը, որը կանցկացվի առաջիկա օրերին, իսկ շաբաթվա վերջին թիմերն ուժերը կփորձեն նաև սեղանի թենիս մարզաձևում: Առաջնության փակման հանդիսավոր արարողությունը կկայանա փետրվարի 3-ին:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031