Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայանն ասել է, թե առնչություն չունի «Իգլայի» պատմությանը եւ չի ճանաչում ձերբակալված մյուս երկու անձանց. «Ազատություն»

Մարտ 23,2017 14:33

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը «Իգլա»-իհետ կապ չունի, «Ազատության»-ը փոխանցեց Բաբայանի փաստաբան Ավետիք Քալաշյանը՝ նշելով, որ Բաբայանը չի ընդունում կասկածանքները։

Քալաշյան. – Միանշանակ կերպով՝ այդ կասկածանքները չի ընդունում, անհիմն է համարում։ Ցուցմունք ինքը տվել է և ցուցմունքում նշել է, որ ինչում իրեն կասկածում են, ոչ մի առնչություն չունի իր հետ։ Ավելի մանրամասն ես, նախաքննության գաղտնիությունից ելնելով, չեմ կարող ասել։ Մեղադրանք կառաջադրվի, թե՝ ոչ, այս պահի դրությամբ դեռ պարզ չէ։

«Ազատություն». – Իսկ մյուս երկու անձանց, ովքեր, ըստ Ազգային անվտանգության ծառայության, գործել են հենց Սամվել Բաբայանի ցուցումով, պարոն Բաբայանը ճանաչո՞ւմ է։

Քալաշյան. – Չգիտեմ այդ անձինք ովքեր են, եթե պարոն Բաբայանն ասում է՝ «ես ընդհանրապես դրա հետ առնչություն չունեմ», ուրեմն մնացածն արդեն ավելորդ է, ինձ թվում է։

«Ազատություն». – Ամեն դեպքում նրանց անունները ծանոթ չեն եղել Սամվել Բաբայանին։

Քալաշյան. – Իհարկե ոչ։

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031