Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյանը նախկին վարչապետի թուղթ ու գրից խոսեց՝ Կարեն Կարապետյանին առաջարկելով Ծառուկյանի ծրագրից օգտվել

Հուլիս 06,2017 15:36

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր 2016-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հիշեց վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերը խորհրդարանում՝ «տնտեսության վիճակը շատ վատ է»:

Նա ակնկալում էր, որ գոնե հիմա՝ ամիսներ անց, Կարեն Կարապետյանի կառավարությունը կներկայացներ, թե ինչ են արել՝ տնտեսությունն այդ վատ վիճակից մի փոքր դուրս բերելու համար. «Պիտի ներկայացվեր, թե օրինակ ինչ է արվել մեր մոնոպոլացված տնտեսությունը ապամոնոպոլացնելու համար, ստվերային տնտեսության խայտառակ տոկոսը կրճատելու համար, ինչ է արվել գործարարության միջավայրի խաղի կանոնները ձեւավորելու համար, աղքատությունը նվազեցնելու համար: Պատահական չի, որ այստեղ զրո բառ հնչեց՝ ներդրումների մասին: Այդ բառից կառավարության ներկայացուցիչները խուսափում են, որովհետեւ չկա ասելիք»:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի, կառավարությունը ներկայացնում է «Կիկոսի մահի» նման մի պատմություն, որ եթե տրանսֆերտները չնվազեին, եթե ՌԴ-ի նկատմամբ տնտեսական ճնշումները չլինեին, մենք այլ վիճակում կլինեինք, հասկացանք, տնտեսական շոկ, բայց մեր տնտեսությունը պե՞տք է ունենա անվտանգության իր բարձիկները, թե՞ ոչ. «Հիշո՞ւմ եք, մի հատ վարչապետ ունեինք, որը տնտեսական ճգնաժամի պիկի ժամանակ շամանիզմով էր զբաղվում, ասում էր՝ մի խոսեք տնտեսական ճգնաժամից, որ տնտեսական ճգնաժամը չլսի, որ Հայաստան անունով երկիր կա ու մեր երկիրը շրջանցի: Չխոսեցինք, բայց այդ թուղթ ու գիրը չազդեց, տնտեսական ճգնաժամը ուղիղ եկավ ու հարվածեց երկրին»:

Նաիրա Զոհրաբյանը երեսով տվեց, թե Գագիկ Ծառուկյանը հիշեք ինչ էր առաջարկում, ընդամենը մի քանի քայլ՝ տնտեսական ճգնաժամի ազդեցությունը մեղմելու համար, բայց իշխանությունը չարեց:

Պատգամավորը խորհուրդ տվեց Ծառուկյանի 15 կետերը վերցնել եւ իրագործել՝ չմտածելով, որ անպատվաբեր է՝ ուրիշի առաջարկածից օգտվելը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31