Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ն եւ Իրանը քաղաքական հարաբերություններում ոչ մի խնդիր չունեն». փորձագետը՝ նախագահի՝ Իրան այցի մասին

Օգոստոս 05,2017 11:56

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցում է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Սա նշանակում է, որ ՀՀ-ն եւ Իրանը քաղաքական հարաբերություններում ոչ մի խնդիր չունեն: Նախագահի ներկայությամբ երդմնակալության արարողությունը պատվելը նշանակում է, որ ՀՀ-Իրան երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»,-«Բլից Ինֆո» մամուլի ակումբում այսօր նման կարծիք արտահայտեց իրանագետ Կարեն Մկրտչյանը:

Նա ընդգծեց, որ հայկական պատվիրակության կազմում է նաեւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը. «Տնտեսական կապերում առաջընթաց գրանցելու համար կարեւոր է տնտեսական բլոկի նախարարների այցելությունը»:

Անդրադառնալով իրանական լրատվամիջոցներին տված ՀՀ նախագահի հարցազրույցներին, փորձագետը նկատեց. «ՀՀ եւ Իրանի արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նախագահն է նշել, կարեւոր ընդհանրություններ կան: Ըստ իս, դրանցից գլխավորը իրանական միջուկային ծրագիրն է, որը իրանական կողմը կարողացավ դիվանագիտական ճանապարհով լուծել: Նույն կերպ,  ՀՀ-ն է կողմ Արցախի հարցը դիվանագիտական՝ խաղաղ ճանապարհով լուծելուն: Այս առումով Իրանի եւ ՀՀ-ի արտաքին քաղաքականությունները համընկնում են, քանի որ ՀՀ-ն եւ Իրանը նպատակ ունեն առաջնորդվել բանակցություններով: Այս սլաքն ուղղված է նաեւ Թուրքիային, որն անվտանգության սպառնալիք է: Նախագահը շեշտեց, որ Իրանը եւ ՀՀ-ն անվտանգության կերտողն են տարածաշրջանում, ինչը չես ասի Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին»:

Կարեն Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ-ն նախագահի իրանյան այցից ակնկալիքներ պետք է ունենա, քանի որ շուտով գործարկվելու է Մեղրիի ազատ տնտեսական գոտին. «Դա կդառնա այն հատուկ ծրագիրը, որով կզարգանա իրանական եւ հայկական բիզնեսը եւ կտարածվի ԵԱՏՄ տնտեսական գոտում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031