Լրահոս
Օրվա լրահոսը

Շաքարային դիաբետի ժամանակ օգտագործեք ցիտրուսային մրգեր, նուշ, վարունգ, բողկ

Նոյեմբեր 23,2017 12:30

Տարբերվում է դիաբետի երկու տեսակ՝ շաքարային եւ ոչ շաքարային:

Ոչ շաքարային դիաբետն արտահայտվում է հաճախակի եւ առատ միզումներով: Մեզի մեջ շաքարի քանակությունը լինում է չափավոր, քանի որ մեզի հետ շատ ազոտ եւ ֆոսֆոր է դուրս գալիս եւ հիվանդն արագ հոգնում է, նրա մոտ նկատվում են թքի անբավարարություն, բերանի եւ մաշկի չորություն: Անքնության, վախի, անախորժությունների դեպքում հիվանդությունը սաստկանում է: Պարբերական նոպաների ժամանակ օրական պետք է խմել 1 ճաշի գդալ գլիցերին, իսկ ֆոսֆորը լրացնելու համար ուտել միս, ձուկ, խեցգետին, ուղեղ, ձվի դեղնուց եւ խմել կաթ: Հիվանդին անհրաժեշտ են երկաթ, բրոմ, վալերիան:
Շաքարային դիաբետի ժամանակ լինում է հաճախամիզություն (հատկապես՝ գիշերամիզություն), քաշի անկում, քաղցի եւ ծարավի զգացում, ընդհանուր թուլություն, տեսողության վատացում, շնչարգելություն: Մաշկը քոր է գալիս, վերքերը դժվարությամբ են սպիանում, բերանը չորանում է, եւ երկաթի համ է զգացվում: Մեզի եւ արյան մեջ շաքար է հայտնաբերվում:

Նախ եւ առաջ հարկավոր է հրաժարվել շաքար պարունակող սննդից՝ հաց, բրինձ, ձավար, չամիչ, պատիճավոր բույսեր: Անհրաժեշտ է ավելի շատ ուտել միս, ճարպեր, թարմ մրգեր (բացառությամբ կեռասի, սալորի, խաղողի, ադամաթուզի, շագանակի, քանի որ սրանց մեջ շատ օսլա է պարունակվում): Օգտակար են նաեւ կաթնաշոռը, անսեր կաթը: Ճարպերի մարսումը դյուրացնելու համար պետք է կիրառել համեմունքներ: Շաքարի փոխարեն սննդի մեջ օգտագործել սախարին:

Խորհուրդ է տրվում շաբաթը գոնե մեկ անգամ դիետա պահպանել՝ ուտելով միայն բանջարեղեն, 3-4 ձու եւ մի քիչ թարմ միս:
Շաքարային դիաբետի դեպքում խորհուրդ է տրվում 50 հատիկ մեխակին ավելացնել 1 լիտր եռացրած ջուր, 7 օր թրմել, քամել եւ խմել մեկ կում՝ ուտելուց առաջ:
10 հատ դափնետերեւին ավելացնել 3 բաժակ եռացրած ջուր: Խմել 0,5 բաժակ՝ ուտելուց առաջ:

Երեկոյան 2 հատիկ սպիտակ լոբուն ավելացնել 100 գրամ եռացրած եւ սառեցրած ջուր: Առավոտյան լոբին ուտել եւ ջուրը խմել:

Օգտակար են ցիտրուսային մրգերը, նուշը, վարունգը, բողկը, եգիպտացորենը:
Հացի փոխարեն օրվա ընթացքում ուտել 1-1.5 կիլոգրամ եփած կարտոֆիլ:

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

22.11.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930