Լրահոս
Օրվա լրահոսը

Սփյուռքահայ ակադեմիկոս Արեգ Թոթոլյանը՝ Սփյուռքի նախարարությունում

Ապրիլ 13,2018 18:35

Ապրիլի 13-ին Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ԳՀԻ տնօրեն, ակադեմիկոս Ի. Պ. Պավլովի անվան ՍՊբՊԲՀ իմունոլոգիայի ամբիոնի վարիչ, ՌԳԱ ակադեմիկոս Արեգ Թոթոլյանին,  ով Հայաստանում է գտնվում ապրիլին Երևանում անցկացվող գիտագործնական կոնֆերանսի կապակցությամբ:

Ողջունելով հյուրին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց. «Ուրախ եմ, որ Հայաստանում եք, նպաստում եք առողջապահական ոլորտի զարգացմանը: Գործով եք օգտակար լինում Հայրենիքի առաջընթացին: Դուք, լինելով Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծոռը, Ձեր գործով մեկ անգամ ևս հավաստում եք թումանյանական այս տողերի ճշմարտացիությունը. «Գործն է անմահ, լավ իմացեք, որ ապրում է դարեդար»»:

Արեգ Թոթոլյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և գնահատանքի համար: Նա Հրանուշ Հակոբյանին նվիրեց իր մոր՝ Սուրմա Թումանյանի «Եվ միայն շատ տարիներ անց՝ անցյալի որոնումներով» գրքույկը:

ՀՀ Սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    1. Գիտնականի անունը ՊԱՍՏՅՈՐ է (Pasteur), ոչ թէ Պաստեր:

    2. միկրոբիոլոգիան հայերէն ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹԻՒՆ է:

    3. իմունոլոգիան հայերէն ԻՄՈՒՆԱԲԱՆՈՒԹԻՒՆ է:

    4. «Արեգ Թոթոլյանին, ով Հայաստանում է…» հայերէն չէ: ՃԻՇՏԸ՝ «Արեգ Թոթոլյանին, ՈՐԸ Հայաստանում է…»

    5. կոնֆերանս = ԳԻՏԱԺՈՂՈՎ

    6. Նկարի մասին էլ արդէն ասել եմ:

    Հայաստանի մեծագոյն դժբախտութիւններից մէկն այն է, որ մարդիկ իրենց տեղում չեն: Գործի են նշանակւում մարդիկ, որոնք (Հրանուշ Յակոբեանը կ’ասէր՝ ՈՎՔԵՐ) գործից անտեղեակ են, կիսագրագէտ են, ոչ արհեստավարժ: Արդիւնքում ունենում ենք ահա այսպիսի կարճ հաղորդագրութիւն բազմաթիւ սխալներով, որտեղ հայերէնն անասելի կաղում է, իսկ բոլոր ժամանակների մեծագոյն գիտնականներից մէկին՝ Լուի Պաստյորին, Սփիւռքի նախարարութիւնում չեն ճանաչում:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30