Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ամիրյան. մտավորականները հասարակության առաջնորդն են. նրանք պետք է խնդիրները բանակցային եղանակով և ոչ թե ուժով լուծելու կոչերով հանդես գան

Ապրիլ 24,2018 11:42

«Հայելին» երեկ հրապարակել էր, թե Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն իր մոտ է հրավիրել Հայաստանի ժողովրդական արտիստներին, որոնց թվում՝ Տիգրան Մանսուրյան, Հովհաննես Չեքիջյան եւ զրուցել է իրավիճակի մասին. «Ամիրյանն ասել է, որ Նիկոլին ունի արտաքին աշխարհի հովանավորչությունը եւ հորդորել, որ չհրաժարվեն կոչումներից»:

«Առավոտի» խնդրանքով պարզաբանելով հրապարակված այդ լուրը՝ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասաց. «Ոչ, այս լուրը ճիշտ չէ։ Ավելացնեմ, որ վերջին օրերին բազմաթիվ հանդիպումներ, հեռախոսազրույցներ եմ ունեցել մշակույթի տարբեր գործիչների հետ՝ ունենալով համոզմունք, որ մտավորականները հասարակության առաջնորդն են, և որ նրանք պետք է բոլոր կողմերին հանդարտության, խոհեմության, բախումներից խուսափելու, խնդիրները բանակցային եղանակով և ոչ թե ուժով լուծելու կոչերով հանդես գան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30