Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ արտահերթ ընտրությունների մասին

Մայիս 17,2018 16:28

Այսօր լրագրողները ՀՀԿ պատգամավոր Արմեն Աշոտյանին հարցրեցին՝ ստեղծված իրավիճակում լուծում կարող են լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչո՞ւ ՀՀԿ-ն քաղաքական համաձայնության չի գալիս, որ լինեն նոր ընտրություններ եւ նոր ԱԺ ձեւավորվի: Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Այսօր Նիկոլ Փաշինյանի ուղերձում նույնպես այդ մասին անդրադարձ կար: Այս պահի դրությամբ ընդունենք դա՝ որպես քաղաքական մոտեցում: Այսօրվա դրությամբ մենք պետք է սպասենք կառավարության նոր ծրագրին, որովհետեւ հռետորաբանությունը՝ հռետորաբանություն, ելույթները՝ ելույթներ, հարցազրույցները՝ հարցազրույցներ, սակայն իրավական պարտադիր փաստաթուղթ եւ գաղափարների խտացման, գործողությունների հանձնառության բացառիկ տարբերակը միայն կառավարության ծրագրի նախագիծն է, որը ենթարկվելու է մասնագիտական էքսպերտիզայի, քննության մեր կողմից: Կարծում եմ, մեր պոտենցիալի վրա ոչ ոք չի կասկածում, մենք ունենք բոլոր ուղղություններով մասնագիտական ներուժ, որպեսզի մեր ուժերի ներածին չափով աջակցենք Հայաստանի հետեւողական զարգացմանը՝ թե ժողովրդավարության ամրապնդման տեսակետից, թե՛ ճյուղային, ոլորտային քաղաքականությունների իրականացման արդյունավետության բարձրացման»:

Արմեն Աշոտյանը, հարցին՝ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չե՞ք տեսնում, դա չե՞ք համարում լուծում ՝ նա պատասխանեց. «Ես կարծում եմ, մենք պետք է փորձենք ամբողջ խճանկարի մեջ, մեզ սպասվելիք օրակարգի մեջ ոչ թե առանձին կտորներ վերցնենք ու սեւեռվենք այդ քննարկումների վրա, որքան շահեկան եմ համարում Հայաստանի համար եւ ՀՀ իշխանությունների եւ ընդդիմության համատեղ աշխատանքի համար…ուզում եմ ֆիքսել, որ այս պահի դրությամբ անգամ կառավարության ճյուղերի միջեւ որեւէ քաղաքական հռչակագիր, փաստաթուղթ, կոալիցիա կլինի, որեւէ քաղաքական պարտավորությունների բաշխման փաստաթուղթ անգամ իշխանությունը կազմած ուժերի միջեւ, չկան, հետեւաբար, Հայաստանի քաղաքական, տնտեսական առաջխաղացումների, գործողությունների ծրագիրը կազմված է լինելու փաստաթղթերից ավելի շատ, քան հռետորաբանությունից: Ուզում եմ հատուկ շեշտել, որ բնական է, առավել մանրամասն հետեւել ու հետեւելու եմ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում տեղի ունեցող գործընթացներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031