Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերին» կեսգիշերին դուրս են բերել դատարանի շենքից. «Պարոն Փաշինյան, քնած ես» (տեսանյութ)

Մայիս 19,2018 10:54

Ֆեյբուքյան օգտատերերից Միքայել Մարգարյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ կեսգիշերին ոստիկանները կարողացել են բացել Շենգավիթի դատարանի մուտքերը եւ դատարանից հեռացնել «Սասնա ծռեր» խմբի անդամներին։

Իրավապահները տարածքից հեռացրել են բողոքի ակցիա անող ցուցարարներին, որից հետո դատարանի շենքից տարել են «Սասնա ծռերին» եւ եւս հինգ բանտարկյալների։

Տեսանյութում բողոքի ակցիա անող քաղաքացիները դիմում եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Պարոն Փաշինյան, քնած ես, վաղն առավոտ շուտ պատասխան տվեք այս ամենի համար, սպասում ենք համագործակցության կառավարության  հետ, ոչ թե բռնի ուժի կիրառում»: Հնչեցին նաև այսպիսի կոչեր. «Օսիպյանի հրաժարական հենց հիմա»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Հովհաննիսյան says:

    Բոլոր բնագավառներում Ն. Փաշինյան տեսակը հաղթանակներ է տոնում:
    Նա ապացուցեց, որ մարդ էակն ու գաղափարն է հաղթանակի գրավականը, այլ ոչ թե` փողը:
    Հանգստանանք և լծվենք երկիրը հզորացնելու գործընթացին,որը կբերի հարցերի լուծման:
    1992թ-ից սկսած բացթողումները պետք է ներգրավվեն զարգացող մեր Հայաստան երկիրի
    կայունացման պրոցեսին:
    Բոլորդ ճիշտ եք,բայց Ն. Փաշինյանի գործունեությունը հաղթանակի հիմնաքարն է:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031