Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում. Արման Թաթոյան

Ապրիլ 27,2024 12:13

ՀՀ փաստաբանների պալատում ապրիլի 25-ին տեղի ունեցած միջազգային քննարկմանն Արման Թաթոյանն առանձնացրել է փաստաբանների իրավունքներին վերաբերող 4 հիմնական խնդիր`

1. Փաստաբանների մուտքն իրավապահ մարմիններ` ազատությունից զրկված անձանց տեսակցելու և նրանց իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, հանդիպում է լուրջ խոչընդոտների (ժամանակի, կապի միջոցների ու այլ արհեստական պատճառներով ձգձգումներ):

2. Աննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը հենց Ոստիկանության բաժնում ու ոստիկանների կողմից, երբ փաստաբաններն այդտեղ էին գտնվում իրենց օրինական փաստաբանական գործունեութան համար: Մինչ օրս որևէ մեկը (քրեական) պատասխանատվության չի ենթարկվել այդ արարքի համար։

3. Անթույլատրելի է, երբ քրեական վարույթներով գաղտնալսվում են փաստաբանի ու նրա վստահորդի միջև հեռախոսային խոսակցությունները և այդ պատրվակով` այդ փաստաբանի ու նրա մյուս վստահորդների միջև խոսակցությունները:

4. Փաստաբանության դերի ու փաստաբանների իրավապաշտպան գործառույթների հետ կապված թե´ պետության մեջ, թե´ հասարակությունում պետք է լինեն ճիշտ ընկալումներ: Իրավապահ մարմինները չպետք է օրենքները մեկնաբանեն այնպես, որ այդ մեկնաբանություններն անկանխատեսելի լինեն փաստաբանների համար:
Ի վերջո, փաստաբանները երկրում իրավունքի գերակայություն ապահովելու հարցում հիմնարար առաքելություն ունեն:

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930