Post Tagged with: "Լոռի"

  • «Չեմ ուզում, որ իմ երեխան զգա անմայր մնալու զրկանքները»

    Արդեն տեւական ժամանակ է՝ Վանաձորի քաղաքապետարանի անչափահասների գործերի, խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի եւ Լոռու մարզպետարանի երեխաների, կանանց ընտանիքների պաշտպանության բաժնի ուշադրության կենտրոնում Վանաձորի բնակչուհի Նելլի Սարգսյանի հարցն է: Նելլին ամուսնալուծվելուց հետո երեխայի հետ դրսում է մնացել, ըստ նրա նկարագրածի, հայրն ու խորթ մայրը արգելել են երեխայի հետ վերադառնալ հայրական տուն: [...]

     
  • «Լոռվա ձմեռ-2012»-ը՝ փետրվարի 5-ին

    Տեղեկացրել ենք, որ հունվարի 16-ին Վանաձորի ավագանին քննարկել է «Լոռվա ձմեռ» մարզամշակութային ավանդական միջոցառումը անցկացնելու հարցը եւ որոշել առաջին իսկ առատ ձյուն տեղալու դեպքում անցկացնել այն : Սպասված ձյունը եկել է եւ ինչպես տեղեկացանք Վանաձորի քաղաքապետարանից՝ «Լոռվա ձմեռ-2012» միջոցառումը, որ 42-րդն է, անցկացվելու է փետրվարի 5-ին՝ Թեժ լեռան հովտում, տեղեկացանք [...]

     
  • Փոստային վթարային բաժանմունքը չեն քանդում (ֆոտոշարք)

    Փոստային վթարային բաժանմունքը չեն քանդում (ֆոտոշարք)

    Վանաձորի Երեւանյան խճուղու 64 հասցեն, բնակիչների մինչ օրս էլ անվանում են «Հայփոստ» ՓԲԸ-ի 16-րդ բաժանմունք` թաղամասի ամենամեծը: 1961 թվականին կառուցված շենքի մի մասը 2 տարի առաջ փլուզվեց, իսկ փոստային բաժանմունքի տեղափոխվելուց հետո նաև թալանվեց: «Փոստային բաժանմունքը ստիպված տեղափոխեցինք, հույս ունենալով, որ մեր ղեկավարության միջոցով կառավարությունը կթույլատրի շենքը քանդել և տեղում [...]

     
  • Աշխարհից կտրված Մոտկորը մթության մեջ

    Աշխարհից կտրված Մոտկորը մթության մեջ

    Ձմռան ցուրտ ամիսներին Լոռու մարզի Մոտկորի տարածաշրջանի Շամուտ, Լորուտ, Աթան, Ահնիձոր գյուղերի բնակիչները օրերով էլեկտրաէներգիայի երես չեն տեսնում: Պատճառը անցյալ դարի 50-ական թվականներից գործող հոսանքալարերի եւ հենասյուների մաշվածությունն է: «1964 թվականին քարաթափման եւ ծառարմատների պատճառով վնասված էլեկտրալարերը փոխեցին, բայց հենասյուները ձորի խոնավությունից ու ծմակից, ժամանակից շուտ շարքից դուրս եկան», -ասում [...]

     
  • Վանաձորի քաղաքապետ. «Ինչի՞, վա՞տ եմ ղեկավարում, որ չընտրվեմ»

    Վանաձորի քաղաքապետ. «Ինչի՞, վա՞տ եմ ղեկավարում, որ չընտրվեմ»

    Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Լոռու մարզկենտրոն Վանաձորը 2011 թվականին աչքի է ընկել երկրաշարժի հետեւանքով անօթեւանների համար 52 բնակարան կառուցելով եւ մաքուր քաղաք ապահովելով. «Բոլոր ոլորտներում կատարած աշխատանքներով Վանաձորը առաջին տեղերում  է»,- ասում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը: 2011-ը ճգնաժամային տարի էր, աշխատատեղերը քիչ էին, բայց Վանաձորում մարտ-ապրիլ ամիսներին շինարարությունում [...]

     
  • Պետությունն ու ՏԻՄ-երը պետք է մասնակցեն «Տաք ձմեռ եւ տնային խնամք» ծրագրին

    Երեք տարի առաջ «Հայկական կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը սկսեց «Տաք ձմեռ եւ տնային խնամք» ծրագիրը՝ Լոռու մարզի Վանաձոր եւ Տաշիր քաղաքներում: Եռամյա աշխատանքներն ամփոփելու համար կազմակերպության ներկայացուցիչներն այսօր Վանաձորում մամլո ասուլիս էին հրավիրել: «Ծրագրի իրականացումը կարեւոր է, քանի որ փորձը ցույց է տալիս, որ ձմռանը տաքություն չապահովելու պատճառով մահացությունների թիվը [...]

     
  • Դպրոցականը դանակահարել է համադասարանցուն

    Ոստիկանության Լոռու մարզային վարչության անչափահասների գործերով բաժանմունքի աշխատակիցները  հունվարի 17-ին օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ երեկ՝ ժամը 12.00-ի սահմաններում, Վանաձորի թիվ 20 դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վիճաբանություն է տեղի ունեցել նույն դպրոցի սովորողներ 15-ամյա Էրիկ Հարությունյանի, որը սովորում է 9-րդ դասարանում, և 15-ամյա Հայկ Ղարագյոզյանի միջև։ Վիճաբանության ժամանակ Է. Հարությունյանն իր [...]

     
  • Վանաձորում ոչ ձյուն կա, ոչ եկամուտների գոհացուցիչ հավաքագրում

    Երեկ Վանաձորի քաղաքապետարանում այս տարվա առաջին աշխատանքային խորհրդակցությունն է կայացել, ուր որոշվել է պատրաստ լինել անցկացնելու «Լոռվա ձմեռ» մարզամշակութային միջոցառումը՝ առաջին իսկ առատ ձյուն տեղալու դեպքում, տեղեկացանք Վանաձորի քաղաքապետարանից: Սա սակայն չպետք է խանգարի առօրյա կյանքին ու Վանաձորը աղի նոր պաշարներ կկուտակի՝ խուսափելու համար առատ ձնից հետո ավտոճանապարհներին վթարային վիճակներից: [...]

     
  • Լոռու մարզում պաշտոնանկություններ կլինե՞ն

    Լոռու մարզում պաշտոնանկություններ կլինե՞ն

    Անցած տարվա հուլիսի 28-ին Լոռու մարզպետ նշանակված Արթուր Նալբանդյանը պաշտոնավարման առաջին օրվանից մի քանի անգամ ու տարբեր առիթներով ասել է. «Կադրային ջարդ չեմ անելու, բայց աշխատանքի մեջ թերացողներին չենք խնայի»: 2012-ի առաջին աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարզպետն իր դժգոհությունն արտահայտեց վարչությունների աշխատելաոճից, նշելով, որ նրանց աշխատանքը ձեւական բնույթ է կրում: «Վարչական եւ [...]

     
  • Լոռու մարզում հանցավոր բանդա՞ է շրջում

    Լոռու մարզկենտրոն Վանաձորի շրջակա գյուղերում առեւտրականները կամ պատահական անցորդները հաճախ են գիշերելու տեղ խնդրել: Վերջերս այս երեւույթն առանձնապես տարածված է դարձել մարզկենտրոնից 2 կմ հեռավորության վրա գտնվող Գուգարք գյուղում: «Գոմից դուրս եկա, մեկը հարցրեց, թե ձեր տան տղամարդը տա՞նն է, ինձ գիշերելու տեղ տվեք, ես զինվոր եմ, մոլորվել եմ էս [...]

     
  • Լոռու մարզի 30 համայնք սեփական եկամուտները հավաքագրել է 30 տոկոսով

    Լոռու մարզի 113 համայնքներից շուրջ 30-ը սեփական եկամուտները հավաքագրել են 30 տոկոսով: Այս առիթով համայնքապետերն արդարանում են, թե ՀՀ օրենքները անկատար են, անթերի չեն: «Եթե ես համայնքի ղեկավար եղած չլինեի, գուցեեւ հավատայի ձեզ»,- ասաց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու անտեղյակ համայնքապետերին խորհուրդ տվեց հարցը քննարկել Լոռու մարզպետարանի ֆինանսների ու տնտեսական [...]

     
  • Դիլիջանի եւ Վանաձորի քաղաքապետերը՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ

    Դիլիջանի եւ Վանաձորի քաղաքապետերը՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ

    Առաքելական հայերիս համար Ծննդյան տոնը հունվարի 6-ին է, Ամանորը տոնում ենք դեկտեմբերի 31-ի կեսգիշերից սկսած: Աշխարհում առաջինը Ծննդյան տոները նշում են կաթոլիկ քրիստոնյաները՝ դեկտեմբերի 25-26-ից: Սա սակայն չի խանգարել, որ Լոռու մարզկենտրոն Վանաձորի եւ Տավուշի Դիլիջան քաղաքների ղեկավարները բոլորից, անգամ կաթոլիկներից առաջ շնորհավորեն ծննդյան տոները: Երկու համայնքապետերն էլ հանրապետական են, [...]

     
  • Լոռիում՝ ինչպես Սյունիքում

    Լոռիում՝ ինչպես Սյունիքում

    Միջմարզային երթուղիները գործարարներին չեն գրավում ուղեւորահոսքի սակավության եւ անմխիթար ճանապարհների պատճառով: Բաց գույներով զգեստ հագնելը Լոռվա երիտասարդների համար իսկական պատուհաս է, հատկապես, երբ նրանք պետք է օգտվեն միջհամայնքային տրանսպորտից. «Սպիտակ շալվար չեմ հագնում, որովհետեւ մաքուր հագնում եմ՝ թրքոտ իջնում»,-ասում է Շահումյան գյուղի բնակչուհի Լուսինեն: Վանաձոր քաղաքի ամենամոտ գյուղերի տրանսպորտից օգտվելու [...]

     
  • Շինարարություն ծառերի հաշվին

    Շինարարություն ծառերի հաշվին

    Լոռու մարզկենտրոն Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում աչքի է զարնում, ճանապարհին կից ծառերի երկայնքով ձգվող նորակառույց պատը: Վանաձորի քաղաքապետարանի քաղաքաշինոււթյան եւ ճարտարապետության բաժնի պետ Տիգրան Պապանյանը պարզաբանում է, թե կիսակառույցը ապօրինի շինություն է, կառուցվել է «Պրիզ» տաքսի ծառայության տարածքին կից: «Պրիզ տաքսի ծառայությանը տուգանք է նշանակված 400 հազար դրամի չափով, տուգանքը [...]

     
  • Վանաձորում վաճառում են ժամկետանց ու անորակ ապրանքներ

    Ամանորի նախաշեմին ինչպես ամենուր, Լոռու մարզկենտրոն Վանաձորում էլ խանութներում ու շուկաներում ապրանքատեսականին ավելանում ու անմիջապես էլ սպառվում է: Արտադրողներն ու մատակարարները օգտվելով նախատոնական աշխուժությունից եւ թոհուբոհից՝ անորակ ու ժամկետանց ապրանք են սաղացնում. «Գիտեն, որ ստիպված առնելու են, ժամկետին էլ չեն նայում: Արտադրողները մի նոր խորամանկության էլ են դիմում՝ իսկական ժամկետի [...]

     
  • Համայնքի հատակագիծ չունենալու թերությունն ու ունենալու առավելությունը

    1996 թվականին, երբ ձեւավորվեցին ՀՀ մարզերը, այդ թվում եւ Լոռին, ոչ միայն անունները փոխվեցին, այլեւ մի շարք նոր համայնքներ ձեւավորվեցին: Վանաձորին միացան Ղշլաղ ու Վարդանլու գյուղերը, Շամլուղին` Բենդիկը, Ալավերդուց առանձնացավ Նեղոց թաղամասը, Դսեղից` Չկալովը: Արդյունքում Լոռիում 113 համայնք ձեւավորվեց, սակայն միայն 6 քաղաքները ունեն գլխավոր հատակագիծ: Լոռու մարզպետարանը տարածքային կառավարման [...]

     
  • Աֆրիկյան ժանտախտ չէր, կերային թունավորում էր

    Լոռու մարզի Լորուտ գյուղի խոզերի անկման պատճառը կերային թունավորումն էր: Աֆրիկյան ժանտախտ նախնական վարկածը հերքվել է «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության  եւ բուսասանիտարիայի  ոլորտի ծառայությունների  կենտրոնի» կողմից: Մինչ գյուղացիները բողոքում են, թե իրենց անասունների ամբողջ գլխաքանակը անկվել կամ ժամանակից շուտ մորթվել է, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության գլխավոր մասնագետ Արմեն [...]

     
  • Վանաձորի քաղաքապետը գոհ լինի, թե դժգոհ` թիմին չի խրախուսում

    Վանաձորի քաղաքապետարանի ամենշաբաթյա խորհրդակցությունն այս անգամ էլ ոչնչով չէր առանձնանում: Կրկին հիմնական հարցը քաղաքի մաքրությունն էր՝ մուտքերից սկսած: Մայթերում դեռեւս չորացած տերեւների կուտակումներ կան: Այս տարի ձմեռը շուտ եկավ, բայց դեռ ծառերին տերեւներ կան. «Որ ես հանձնարարություն տվեցի, ասեցի չէ, որ շաբաթ-կիրակի ձյուն ա գալու, ձյունը ծածկեց բոլոր թերությունները, բայց [...]

     
  • Ձերբակալվել է դեզեր հրդեհողը

    Դեկտեմբերի 2-ին՝ «Լոռու մարզում կովերը սատկել են հիվանդությունից, իսկ դեզերը այրել են դիտավորյալ» լուրով տեղեկացրել ենք, որ Լոռու մարզի Ագարակ գյուղի 3 տնտեսությունն էլ զրկվել է անասնակերից ու գյուղացիները ճար չունենալով՝ մորթում են անասուններին: Լուրերը, թե նրանց պահեստավորած խոտի դեզերը ինչ-որ մեկն այրել է ու սա դիտավորություն է՝ հաստատվել են: Այրվել [...]

     
  • Լոռիում ամփոփվեց «Բարին արա» մրցույթը

    Լոռիում ամփոփվեց «Բարին արա» մրցույթը

    Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Վանաձորի հանրակրթական դպրոցները, բուհերը, հասարակական կազմակերպությունները մտածում էին, թե ինչ նոր նախաձեռնությամբ հանդես գան «Բարին արա» ծրագրի շրջանակներում, որ այս տարի արդեն չորրորդ անգամ է անցկացվում Լոռիում: «Բարին արա ծրագիրը չի կրկնօրինակվել, լրիվ հայկական նախագիծ է, նպատակը մարդկային ներուժի ներդրումն ու բարի գաղափարների տարածումն է, որ ով երբւեէ [...]

     
 
 
 
Website by Hmayak Tigranyan