Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսակցեցի Նոյեմբերյանի իրադարձություններով ապօրինի ձերբակալված 5 քաղաքացիների հետ․ նրանցից որևէ մեկի ձերբակալությունը իրավաչափ չէ․ Տիգրան Աբրահամյան

Ապրիլ 26,2024 00:05

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ձերբակալվածների պահման վայրում տեսակցեցի Նոյեմբերյանի իրադարձություններով ապօրինի ձերբակալված 5 քաղաքացիների հետ, այդ թվում` քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի, ում հետ հանդիպել էի նաև մեկ օր առաջ:

Իրականում նրանցից որևէ մեկի ձերբակալությունը իրավաչափ չէ և ինչպես մեր օրերում հաճախ է լինում, հանցագործներին մեկուսացնելու փոխարեն իրավապահները կենտրոնանում են քաղաքական հանձնարարությունների վրա:

Մեկ, երկու կամ տասնյակներով ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, և իրավիճակը մի օր պայթելու է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930