Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյանն ու Կարին Տոնոյանը միացել են Տավուշի համար պայքարին

Ապրիլ 25,2024 23:58

Հանուն Տավուշի պայքարին ի թիվս այլոց՝ միացել է Համազգային թատրոնի դերասան Արման Նավասարդյանը, որը ծննդով Տավուշի մարզի Բերդ քաղաքից է: Արման Նավասարդյանը կարծում է, որ սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, այլ  ողջ հայության ու Հայաստանի:

Նա մի քանի տասնյակ դերեր է խաղացել կինոյում եւ թատրոնում, ունի բազմաթիվ մրցանակներ, մասնավորապես 2017 թ. արժանացել է «Мелпомена Таврии» միջազգային  թատերական փառատոնի «Լավագույն դերասան» տիտղոսին, իսկ 2020թ․-ին «Արտավազդ» մրցանակաբաշխության ժամանակ  «Լոռեցի Սաքոն» ներկայացման մեջ Սաքոյի  դերակատարման համար  ճանաչվել է «Տարվա  լավագույն դերասան»։

«Հայ ասպետ» կրթադաստիարակչական, բարեգործական հիմնադրամի հիմնադիր, տնօրեն Կարին Տոնոյանը կարծում է, որ պայքարի միջոցով կարելի է հասնել հարցի լուծման, նա օրինակ է բերում. «Անգամ անձրեւաորդը, որից զզվում են, լուրջ գործ է անում, հողն է, հողն է փխրեցնում»:

Հանուն Տավուշի եւ հանուն Հայաստանի պայքարին միացած մտավորականների թիվն օր օրի  աճում է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930