Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻ ԳՐՊԱՆԻՑ ՄՅՈ՞ՒՍԸ

Հունվար 14,2000 00:00
ashtarak

«Այսօր» հեռուստածրագրի հեղինակ եւ վարող Հակոբ Ռուբինյանը փաստաթղթեր ներկայացրեց Հայաստանի ազգային հեռուստատեսության ֆինանսական մի կասկածելի գործարքի վերաբերյալ։ «Կայմ» հեռուստաընկերության «Անմեղության կանխավարկածի» յուրաքանչյուր հեռարձակված հաղորդման համար ՀԱՀ-ը, ըստ պայմանագրի, 600 դոլարին համարժեք դրամ է վճարում։ Մինչդեռ «Այսօր» ծրագրի ամեն հաղորդման դիմաց, պայմանագրի համաձայն, ՀԱՀ-ը 12 դոլարին համարժեք դրամ պիտի վճարեր։ Հակոբ Ռուբինյանը որպես այս տարբերության բացատրություն հիշեցրեց, թե մինչեւ ՀԱՀ-ի գործադիր տնօրեն նշանակվելը Տիգրան Նաղդալյանը ղեկավարում էր «Կայմը»։

Նաեւ նշեց, որ «Կայմը» ՀԱՀ-ին 10-12 այլ հաղորդումներ է տրամադրում։ Հակոբ Ռուբինյանը չէր բացառում, որ այլ դեպքերում եւս վճարումները նույնքան աստղաբաշխական չափերի են հասնում։

Կարդացեք էջ 3։

ԱՆՊԱՏԿԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ*hrant vano«Խոռխոռունու, Արծրունի սպանություններից հետո, Տիգրան Հայրապետյանի՝ ավտոյի տակ «ընկնելուց» հետո, վերջապես կառավարության եւ Ազգային ժողովի գնդակահարությունից հետո մեկ քայլ էր մնում՝ ասել, որ Հրանտ Մաթեւոսյանը գրող չէ։ Եվ այդ խնդրին կարող է լծվել ամեն մի կոմերիտական-կուսակցական գյադա։ Վաղը կասեն, որ մեր երեխաները մեզանից չեն։ Այս ընթացքը պետք է կասեցնել»։

ՎԱՆՈ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ

*Այս հայտարարությունը «Առավոտին» տրամադրվեց ՀԳՄ քարտուղար Աբգար Ափինյանի մասնավորապես այն պնդման առնչությամբ, թե ինքը հանճարեղ գրող է, իսկ Հրանտ Մաթեւոսյանն արդեն 4 տարի ոչինչ չի արել։

ԿՊԱՎ

haylur«Հայլուրի» կողմից «գեստապո» անվանարկվելուց հետո տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչությունում աշխատակիցներն իրար ողջունում են ձեռքը վեր բարձրացրած եւ «զիգ-հա՛յլ» բացականչությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31