Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 28,2000 00:00

Ապրել երկրաշարժերի հետ Երեկ կայացավ ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության նախագահ Սերգեյ Բալասանյանի մամլո ասուլիսը։ Ըստ պրն Բալասանյանի 1976 թվից սկսած Հայաստանը եւ ողջ տարածաշրջանը ապրում է սեյսմիկ ակտիվության նոր բարձր փուլ, որի վկայությունն են մեկը մյուսին հաջորդող ուժեղ երկրաշարժերը։ Դրանցից վերջինը 2000 թ. նոյեմբերի 25172ին, տեղական ժամանակով 22172ն անց 10172ին Կասպից ծովի տարածքում տեղի ունեցած երկրաշարժն է, որի էպիկենտրոնը գտնվում է Բաքվից 30 կմ հարավ172արեւելք։ Ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 9 բալ, Բաքվում զգացվել է 71728 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է նաեւ Ստեփանակերտում՝ 5 բալ եւ Ղափանում՝ 4 բալ ուժգնությամբ։ Պարոն Բալասանյանը պնդում է, որ Բաքվում գործել է ուժեղ երկրաշարժերի փուլային կրկնողության օրենքը. 1986 թվին նույն տարածքում տեղի է ունեցել գրեթե նույն ուժգնության երկրաշարժ։ Այդ օրենքն այնքանով կարեւորագույն գործոն է, որ հաշվի է առնվում սեյսմիկ պաշտպանության համակարգերի աշխատանքում՝ վտանգի գնահատման դեպքում։ ՍՊԱԾ172ի ղեկավարը փոխանցեց կովկասյան սեյսմոլոգների մտահոգությունը՝ տարածաշրջանում սեյսմիկ ակտիվության վերաբերյալ։ Նոյեմբերի 817213172ը Երեւանում կայացել էր միջազգային սեմինար, որտեղ քննարկվել է այդ մտահոգող խնդիրը։ Սեմինարին մասնակցում էին տարածաշրջանի տարբեր երկրների սեյսմոլոգներ, անգամ՝ Ադրբեջանից։ Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնցից գլխավորը թերեւս, սեյսմոլոգների ուղերձն էր Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ռուսաստանի նախագահներին։ Ուղերձում արտահայտվում է տարածաշրջանի սեյսմիկ ակտիվության մասին սեյսմոլոգների մտահոգությունն ու առաջարկվում է լուրջ ուշադրություն դարձնել փաստին եւ միջոցներ ձեռնարկել այդ առիթով։ Պարոն Բալասանյանը նշեց նաեւ, որ 51726 օր առաջ ինքը ՀՀ կառավարությանն է դիմել փակ նամակով, որում տեղեկություններ են եղել Կովկասում, հաջորդ ուժեղ երկրաշարժի հարաճուն վտանգի մասին։ Նամակից մի քանի օր հետո, փաստորեն, տեղի է ունեցել Բաքվի երկրաշարժը. «Սա խոսում է այն մասին, որ մենք լավ ենք տիրապետում սեյսմիկ վտանգի գնահատման հիմնախնդրին»։ ՍՊԱԾ172ի ղեկավարը կարեւորագույն եւ շուտափույթ լուծում պահանջող խնդիր էր տեսնում՝ երկրաշարժերին պատրաստ լինելու խնդիրը. «Երկրաշարժը տեւում է 11723 րոպե, սակայն հետագա արտակարգ գործողությունները արդյունավետ չեն կարող լինել։ Բոլոր արագ արձագանքման, փրկարարական եւ այլ գործողությունների արդյունավետությունը 11723% հազիվ է կազմում։ Երկրաշարժն այն վտանգն է, որից պաշտպանվելու բոլոր գործողությունները պետք է արվեն երկրաշարժից առաջ եւ ոչ թե հետո, երբ արդեն դարձած կլինի աղետի գոտի»։ «Առավոտը» փորձեց ճշտել՝ արդյո՞ք փուլային կրկնողության օրենքը կգործի նաեւ ՀՀ-ում եւ ե՞րբ։ Պատասխանը հետեւյալն էր. «Այնտեղ, որտեղ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, այդ երկրաշարժը նույն օջախում պարբերաբար կրկնվում է։ Դա սեյսմոլոգիայի առաջին օրենքն է։ Գոյություն ունեն պարբերություններ յուրաքանչյուր օջախի համար»։ Խնդրեցինք պարզաբանել՝ ի՞նչ պարբերություն է գործում Սպիտակի երկրաշարժի համար. «Մենք թվային տվյալներ չենք կարող տալ»։ Մեր մյուս հարցին՝ կառավարությունից պատասխան եղե՞լ է ձեր ուղարկած փակ նամակին, որում զգուշացվում է սեյսմիկ վտանգի մասին, պարոն Բալասանյանը պատասխանեց. «Մենք կառավարությանը հաղորդում ենք տեղեկություններ՝ չակնկալելով պատասխան։ Մենք կառավարական մարմին ենք, հաղորդում ենք ամեն ինչը, ընդհուպ այն գործողությունների մասին, որոնք պետք է ձեռնարկել»։ Ի դեպ, ՍՊԱԾ172ը պատրաստել է օրենքի նախագիծ՝ սեյսմիկ պաշտպանության մասին։ Օրենքը հաջորդ տարվա սկզբին կներկայացվի կառավարությանը, ապա՝ ԱԺ172ին։ Այժմ գործում են 2 պետական ծրագրեր, մեկը՝ Երեւանի, մյուսը՝ ողջ Հայաստանի սեյսմիկ պաշտպանության վերաբերյալ։ Սակայն, ըստ պարոն Բալասանյանի, մենք էլ պետք է ճապոնացիների եւ ամերիկացիների պես սովորենք «ապրել երկրաշարժերի հետ»։ Այլընտրանք չունե՛նք։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել