Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՂԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ Է ՊԵՏՔ

Հունիս 12,2001 00:00

ԳՅՈՒՂԻՆ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ Է ՊԵՏՔ Էջմիածնի շրջանի Գայ գյուղում 1988-ից փակվել է մանկապարտեզը եւ մինչեւ օրս չի գործում։ Գյուղը շատ հին պատմություն ունի. այն ստեղծվել է 1827թ., երբ Թուրքմենչայի պայմանագրով, Գրիբոյեդովի հետ Խոյի Սալմաստ գավառից մի խումբ մարդիկ եկել եւ բնակություն են հաստատել այդտեղ։ Գյուղը սկզբում ունեցել է 300, իսկ հիմա՝ 1400 բնակիչ, 100 երեխա մանկապարտեզային տարիքի է։ Գյուղապետ Ռուբիկ Եղիազարյանը մեր այն հարցին, թե ինչո՞ւ գյուղում մանկապարտեզ չկա, պատասխանեց. «Չկա, քանի որ շենքային պայմանները լավը չեն, ո՛չ գյուղապետարանը, ո՛չ էլ մարզպետարանը ի վիճակի չեն հոգալ պահպանման ծախսերը։ Բայց մանկապարտեզ բացելու մեծ ցանկություն կա»։ Փորձեցինք ճշտել, թե ի՞նչ են մտածում այս մասին ծնողները։ Հարցուփորձից պարզվեց, որ նրանք երեխաներին մանկապարտեզ տանելու շատ մեծ ցանկություն ունեն, բայց քանի որ այն չկա, երեխաների հետ զբաղվում են տանը։ Երեխաներն էլ մանկապարտեզ գնալու մեծ ցանկություն ունեն։ Գյուղում կա եկեղեցի, հիվանդանոց, երաժշտական դպրոց, միջնակարգ դպրոց, որն ունի 90 տարվա պատմություն, սակայն չկա մանկապարտեզ։ ԱՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել