Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԿԵ՛Ք ԴՌՆԵՐՆ ՈՒ ԱՄՐԱՑՐԵ՛Ք ՃԱՂԱՎԱՆԴԱԿՆԵՐԸ

Հունիս 26,2001 00:00

ՓԱԿԵ՛Ք ԴՌՆԵՐՆ ՈՒ ԱՄՐԱՑՐԵ՛Ք ՃԱՂԱՎԱՆԴԱԿՆԵՐԸ Երեկ հայտնի դարձավ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում երկրորդ եւ հերթական անգամ գողություն է կատարվել։ Անհայտ անձինք, որոնց ինքնությունն իրավապահները դեռ պետք է բացահայտեն, պոկել են խմբագրության երկաթե ճաղավանդակներն ու ներս թափանցելով գողացել խմբագրությանը պատկանող իրեր, այդ թվում՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, մի քանի տասնյակ CD-ներ եւ այլն։ Երեկ իրավապահները խմբագրությունում արդեն օպերատիվ գործողություններ էին ձեռնարկել։ Ն.Փաշինյանը չշտապեց գնահատականներ տալ կատարվածին։ Նա միայն նկատեց՝ «Սա ուչաստկովիի մակարդակի գործ է եւ եթե իրավապահները պրոֆեսիոնալ լինեն, պետք է, որ գործը բացահայտեն»։ Մեր այն հարցին, թե արդյոք կատարվածն այլ ենթատեքստ չունի՞, պարոն Փաշինյանը պատասխանեց, թե առայժմ այդպես մտածելու որեւէ հիմք չկա։ Հիշեցնենք, որ ավելի քան մեկ տարի առաջ «Հայկական ժամանակում» գողության եւս մեկ դեպք էր արձանագրվել։ Այն ժամանակ խմբագրություն մուտք գործած անձինք տարել էին օրաթերթի, այսպես ասած, «աշխատանքային գործիքները»՝ երկու համակարգիչներ։ Այդ գողությունը մինչ օրս տակավին բացահայտված չէ։ Հույս ունենք, որ այս անգամ իրավապահներին, այնուամենայնիվ, կհաջողվի գտնել խմբագրության «անկոչ հյուրերին»։ Իսկ «Հայկական ժամանակի» աշխատանքները գողությունից հետո, բարեբախտաբար, չեն կազմալուծվել։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել