Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՑԵՐ՝ ՈՐՈՆՔ ՉԵՆ ՏՐՎԵԼ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Դեկտեմբեր 01,2001 00:00

ՀԱՐՑԵՐ՝ ՈՐՈՆՔ ՉԵՆ ՏՐՎԵԼ ՆԱԽԱԳԱՀԻՆ «Պրն նախագահ, թույլ տվեք իմանալ, թե ինչու եք միայն այժմ, առաջին անգամ, հանդիպում «երեւի թե Ձեր երիտասարդական լավագույն տարիները» անցկացրած բուհի ուսանողական եւ դասախոսական կազմի հետ։ Չէ՞ որ նախընտրական արշավի ընթացքում միայն մեկ անգամ հանդիպեցիք ուսանողության հետ, այն էլ ԵՊՀ-ում, այն դեպքում, երբ մյուս թեկնածուները այցելում էին բուհերը մեկ առ մեկ: Սա այն հարցն էր, որ ես նախ եւ առաջ կուզենայի տալ ՀՀ նախագահին, որին տվել եմ իմ ձայնը եւ, հավանաբար, կտամ նաեւ հաջորդ անգամ։ Կտայի այս հարցը, եթե ես էլ լինեի այն «հրավիրյալների» շարքում, որոնք մասնակցում էին հանդիպմանը եւ «ռեկտորատներում չգրված» հարցեր էին տալիս… Բայց չէ որ նախագահի նշած երրորդ տեղեկատվության աղբյուրը շփումներն են հասարակության հետ։ Այդ հասարակության մաս կազմողներին չի հետաքրքրում կաշառակերության մեջ խեղդված բուհական համակարգը, չի հետաքրքրում գրեթե ուսանողների թվին հասցվող դասախոսական ուռճացված թվաքանակը, չի հետաքրքրում ռեկտորների շքեղ աշխատասենյակների հարեւանությամբ գտնվող կիսաքանդ ու խոնավ լսարանները, չի հետաքրքրում այն, որ տպագրվում են դասախոսների թեկնածուական աշխատությունները, այն դեպքում, երբ իրենք պարտավոր են երկարաշունչ դասախոսությունները գրի առնեն, որպեսզի վերջում ստանան թվանշան… Իսկ ուսանողական խորհուրդների կամ արհկոմների՝ ռեկտորներին կցված լինելու մասին չեմ խոսում, թե չէ կարիք կլինի վերանայել հանդիպմանը մասնակցածների անվանացանկը գրեթե ամբողջությամբ: Կտայի այս բոլոր հարցերը նախագահին, որը, երիտասարդ լինելով, այնքան էլ հաշվի չի նստում երիտասարդության կարծիքին, որը հենց իր ընտրազանգվածում շատ մեծ դեր է կարող ունենալ ու ապավինում է հենց իր խոսքերով ասած «թայֆաներին» ու հետո նեղանում է «ռեկտորատներում գրված հարցերից»: ՍԱՐՀԱՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԵՃՇՀ172ի Ճարտարապետության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել