Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելը» շարունակում է կամայականությունները

Փետրվար 05,2002 00:00

«ԱրմենՏելը» շարունակում է կամայականությունները Արդեն նշել ենք, որ 2002թ. հունվարի 11-ին, ժամը 10:30172ի սահմաններում առանց նախազգուշացման «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ կողմից անջատվել են շուրջ 6 տարի Հայաստանում գործող «Ինտարնետ» ՍՊԸ բոլոր հեռախոսահամարները: Կապի օրենքները աշխարհում հիմնականում միասնական են, որոնք մշակվում են միջազգային կապի կոմիտեում եւ տարածվում են պետություններում` նրանց կապի նախարարությունների միջոցով: «ԱրմենՏելն» իրեն իրավունք է վերապահել մեկ հարվածով ոտնատակ անել պետական հավատարմագրերը, պարզապես հայտարարելով. «Դուք խփում եք մեր բիզնեսին»: Բացի դրանից, անջատելով «Ինտարնետ» ՍՊԸ բոլոր կապի միջոցները, «ԱրմենՏելը» անօրինականորեն անջատել է 1500 օրինական բաժանորդի` խախտելով բոլոր պետական եւ միջազգային կապի նորմերն ու օրենքները: Անջատումից անմիջապես հետո «Ինտարնետ» ՍՊԸ172ն դիմեց «ԱրմենՏելի» համապատասխան վարչություններ, որտեղ սկզբում ստացավ հանգստացնող պատասխան, թե իբր կատարվածը տեխնիկական վթարի հետեւանք է, սակայն շուտով պարզվեց, որ, այսպես կոչված, «վթարը» չի էլ վերացվելու, ինչի մասին բացահայտ հայտարարվեց: «ԱրմենՏելի» կոմերցիոն գլխավոր տնօրեն Վ.Կապսիսին ուղղված նամակները եւս իրադրության մեջ որեւէ փոփոխություն չմտցրին, քանի որ Կապսիսը դիվանագիտորեն շրջանցեց պատասխանատվությունն իր վրա վերցնելու հարցը` մակագրելով նամակները «անհասանելի» ծառայություններին: 21-րդ օրն է՝ անընդմեջ գրավոր եւ բանավոր հարցումներին ոչ մի նամակ, պաշտոնական գրություն կամ օրինական պատասխան չենք ստացել: Սակայն գտնվել են, այսպես ասած, «տեր կանգնողներ» եւ «հարց լուծողներ», որոնց հետ «Ինտարնետ» ՍՊԸ-ն, բնականաբար, հրաժարվել է համագործակցել: Ելնելով «ԱրմենՏելի» խուսափողական դիրքից, «Ինտարնետ» ՍՊԸ172ն դիմեց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն: Սակայն նրանց միջամտությունը դեռ արդյունք չի տվել: 21 օրվա ընթացքում «Ինտարնետ» ՍՊԸ172ն կրեց եւ շարունակում է կրել ոչ միայն ահռելի ֆինանսական, այլեւ բարոյահոգեբանական մեծ վնաս, քանի որ չի կարողանում կատարել ՀՀ կապի նախարարության հավատարմագրով իր վրա դրված պարտականությունները բաժանորդների նկատմամբ: Շուտով անհիմն ձեւով անջատվեց նաեւ ընկերության առանձնացված կապուղին: «Ինտարնետ» ՍՊԸ172ի կապազուրկ վիճակը ստիպեց աշխատակիցներին օգտվել այլ կազմակերպությունների հեռախոսահամարներից, սակայն ավելի անհեթեթն այն էր, որ անջատվեցին նաեւ այդ հեռախոսահամարները: «Ինտարնետ» ՍՊԸ172ն չունի ոչ մի պարտավորություն հեռախոսահամարների եւ միջազգային կապուղիների վճարումների հետ կապված, ավելին՝ ծառայության զգալի մասը վճարվում է կանխավճարային տարբերակով: «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ172ն ոչ միայն չի տրամադրում վճարված կապի դիմաց ծառայություններ, այլ նույնիսկ խախտելով կապի օրենքները՝ իր վրա է վերցնում կառավարության իշխանությունը գերազանցող իրավունքներ, կատարում է աճպարարություն, գաղտնիության եւ մարդու իրավունքների խախտում, որոնք օրինական երկրներում թույլ չի տալիս իրեն հարգող ոչ մի կառավարություն: «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ172ն բազմաթիվ անգամ անօրինականորեն խոչընդոտել է ընկերության աշխատանքները: Ընկերությունը բավականին մեծ դժվարություններով կարողացել է պաշտպանել իր օրինական իրավունքները: Մի քանի ամիս շարունակ դիմել է կապուղիների ստացման համար՝ համարյա միշտ ստանալով անհիմն եւ խուսափողական պատասխաններ: Հարկ է նաեւ նշել մի հատված մենաշնորհային կապի օպերատորի օրենքից, նման օպերատորը ոչ միայն պարտավոր է տրամադրել միջազգային կապի նորմերին համապատասխանող ցանկացած ծավալով ցանկացած կապի միջոց, անկախ իր ցանկություններից ու նախընտրություններից, այլ նաեւ միջոցներ չլինելու դեպքում պարտավոր է ընդարձակել իր հնարավորությունները` բավարարելով կապի ծառայություն տրամադրելու բոլոր վճարունակ հայտերը: Նույնիսկ ելնելով տեխնիկական պատճառներից, կապ չտրամադրելու փաստը հանդիսանում է օպերատորին մենաշնորհի իրավունքից զրկելու օրինական առիթ: Դիմում ենք Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Պահպանեք 6 տարվա բարգավաճող պարտաճանաչ հարկատուի օրինական իրավունքները: Պաշտպանեք Ձեր քաղաքացիների շահերը, պաշտպանեք Հայաստանում ռիսկի տակ գտնվող տասնյակ աշխատատեղերը: Արգելեք, որ քաղաքացիները համալրեն հանրապետության գործազուրկների եւ հանրապետությունը լքողների թիվը: «ԻՆՏԱՐՆԵՏ» ՍՊԸ կոլեկտիվ, բաժանորդներ եւ բազմաթիվ համախոհներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել