Լրահոս
Հերոսը՝ Աղավնոյի ափից
Վիգենը
Օրվա լրահոսը

Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում

Հոկտեմբեր 04,2026 14:30 Share

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջանների առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․․-2, հողի մակերևույթին -3․․․․-4 աստիճան ցուրտ։

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 5-ի և 6-ի՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 8-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։


Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 5-ին կեսօրից հետո, 6-8-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։


Երևան քաղաքի հոկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան` 32․5°C (2022թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 0.5°C (1954թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 15.6°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել