Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՈՒՆ ԽԱՉԻ ԾՊՏՎԱԾՆԵՐԸ»

Մայիս 24,2002 00:00

«ՀԱՆՈՒՆ ԽԱՉԻ ԾՊՏՎԱԾՆԵՐԸ» «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի սրճարանում տեղի ունեցավ Վահրամ Մարտիրոսյանի «Հանուն խաչի ծպտվածները» գրքի շնորհանդեսը։ Հեղինակն այդ վայրը կարեւորեց այնքանով, որ «այստեղ չեն հաճախում «Ջիպի» դեմք ունեցող մարդիկ եւ բջջայիններով մատաղահաս աղջիկներ»։ Ըստ նրա՝ հայոց պատմությունը կոմունիստական ժամանակներում մեկնաբանվել է կոմունիստավարի։ Նախկին (որը հեղինակը կոչեց վարժապետական) ժամանակներում՝ վարժապետավարի, իսկ այսօր, նրա բնորոշմամբ՝ մեր կարճ, բովանդակալից, տեղ-տեղ անփառունակ պետականության տարիներին գրքում ցանկացել է մեջբերել բուն պատմությունը։ 300-ամյա Կիլիկիայի թագավորության պատմությունից ոգեշնչված՝ Վ. Մարտիրոսյանը, ի տարբերություն շատերի, հետեւյալ հարցադրումն է անում. «Ինչպե՞ս 300 տարի օտար հողի վրա գոյատեւեց Կիլիկյան պետությունը»։ Հեղինակն իր վեպում պատկերել է Կիլիկիայի պատմության շատ կարճ ժամանակահատված՝ ընդամենը 4 ամիս, ուր գրեթե օր առ օր նկարագրում է պատմությունը, որն էլ իր ներդրումը համարեց։ «Պատմությունը մի ուրիշ իրականություն է։ Ոչ թե այս որոշակիությունից ես փախել եմ անորոշություն (ինչպես սովորաբար արվել է պատմավեպի ժանրում), որպեսզի ինչ-որ գաղափարներ հաստատեմ, այլ, մի այլ իրականություն. որոշակիություն եմ փնտրել, որը հիմա մատուցում եմ ձեզ»,- մեկնաբանեց Վ. Մարտիրոսյանը։ Գրքի հեղինակն իր շնորհակալությունը հայտնեց հավաքվածներին, հատկապես «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանին՝ կես տարի շարունակ վեպը թերթում տպագրելու համար։ ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2002
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031