Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՄՈՒԼԻ ԲԱՐԵԿԱՄ ՉԿԱ

Մայիս 04,2004 00:00

ՄԱՄՈՒԼԻ ԲԱՐԵԿԱՄ ՉԿԱ Իսկ թշնամիները 2-ն են Մամուլի ազգային ակումբի 34 անդամներից 23-ը 2004-ին «Մամուլի թշնամի» տիտղոսը շնորհեցին Ռոբերտ Քոչարյանին եւ Հրանուշ Հակոբյանին: Եթե առաջինն այս տիտղոսին արժանանում է արդեն 3-րդ տարին անընդմեջ, ապա ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահը «Մամուլի թշնամու» տիտղոսին արժանացավ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի ընդունմանը «մեծապես աջակցելու եւ պատգամավորներից միջազգային կազմակերպությունների եզրակացությունները թաքցնելու» համար: Հրապարակվեց նաեւ «Մամուլի թշնամի» տիտղոսի հավակնորդների ցանկը: Որքան էլ զարմանալի է՝ ամենաքիչ ձայները ստացել էր ոստիկանապետի տեղակալ Հովհաննես Վարյանը՝ Բաղրամյան պողոտայում կատարվածը լուսաբանող լրագրողների ծեծն անձամբ հովանավորելու համար: Լրագրողներից մեկն անգամ հետաքրքրվեց՝ մի՞թե Հովհաննես Վարյանն ավելի քիչ վնաս է հասցրել լրագրողներին, քան Հրանուշ Հակոբյանը: Թշնամիների հավակնորդների ցանկում էր նաեւ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը՝ ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը կատարվածը լուսաբանող լրագրողների ծեծի համար «ի պաշտոնե պատասխանատվություն կրելու» եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ լրագրողների դեմ «բռնությունների կազմակերպիչների եւ իրականացնողների բացահայտման հարցում բացարձակ անտարբերության համար»: Ի դեպ, «ԶԼ մասին» օրենքի պատճառով եւս մի քանի հոգի էին հայտնվել «մամուլի թշնամիների» ցանկում՝ արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը՝ այդ օրինագիծը հեղինակելու ու «համառորեն պաշտպանելու համար» եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ օրենքի նախագծի «բազմակողմ քննարկումը չապահովելու, բացակա պատգամավորների փոխարեն կատարված քվեարկությունները հովանավորելու» համար: Հավակնորդների ցանկում էր նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանը՝ «Հանրային հեռուստատեսությունը հանրության շահերի դեմ օգտագործելու համար»: Զարմանալի է, որ ցանկում բացակայում էր ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանի անունը: Թերեւս պատճառն այն է, որ չկա՞ն մշտական թշնամիներ: Իսկ «մամուլի բարեկամ» տիտղոսին այս տարի էլ ոչ ոք չարժանացավ, թեեւ քննարկվել էին «Արդարություն» դաշինքի եւ նրա քարտուղար Վիկտոր Դալլաքյանի թեկնածությունները: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31