Լրահոս
Օրվա լրահոսը

«Գելերի դեմն առնել կլինի՞»

Սեպտեմբեր 01,2004 00:00

«Գելերի դեմն առնել կլինի՞» Հարցնում են ծաղկաձորցիները Կենտրոնի ոստիկանապետ Հովիկ Թամամյանի ամրոցը: Հավանաբար, այդպես է փոխհատուցվում հանրահավաքների մասնակիցներին գազանաբար ծեծուջարդը: Սեւ «Մերսեդեսը»՝ 77ՏԼ200, կանաչ «Մերսեդեսը»՝ 64ՏԼ600 եւ սպիտակ «Նիվան»՝ 03ՕՕ707, սպասում էին Ծաղկաձորի լեռնադահուկային դպրոցի մուտքի մոտ, ուր ընթանում էին լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Ըստ ծաղկաձորցիների, որոնք վախենում էին ներկայանալ, դպրոցի մարզադահլիճը քանդել են, որպեսզի տեղում ռեստորան կառուցվի։ Նրանք տեղեկացրին, որ մարզադահլիճը երեք տարվա պատմություն ուներ։ Ծաղկաձորի անտառների խորքը թափանցելիս տեսանելի է «Վաճառվում է» ցուցանակը։ Մնում է կռահել. բարդու ծառե՞րն են վաճառվում, անտառում որոճացող չորքոտանինե՞րը, կիսակառույցնե՞րը… «Իշխան Զաքարյանի ռեստորանի» ետեւում մի տուն էր գտնվում։ Ծաղկաձորցիներն ասում էին, որ այն պատկանում է Կենտրոնի ոստիկանապետ Հովիկ Թամամյանին։ Ի դեպ, երբ տեսան, որ «Առավոտի» վերնաշապիկով եմ, մտահոգվեցին. «Գելերի դեմն առնել կլինի՞»։ Բա ասում եք՝ անտառը չի վաճառվում: Այստեղ մարզադահլիճ էր՝ շուտով ռեստորան կլինի: Ռ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել