Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐԳԵԼՎԱԾ ՊՏՂԻ ՄԻՖԸ ՀՕԴՍ ՑՆԴԵՑ»

Հոկտեմբեր 13,2004 00:00

«ԱՐԳԵԼՎԱԾ
ՊՏՂԻ ՄԻՖԸ ՀՕԴՍ ՑՆԴԵՑ» Հոկտեմբերի 8-ին արդարադատության նախարարությունը
գրանցեց «Եհովայի վկաներ» հասարակական կազմակերպությունը: «Արդյոք նրանց կանոնադրությունը
չէ՞ր հակասում մեր Սահմանադրությանը»,- «Առավոտի» երեկվա հարցին արդարադատության
փոխնախարար Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ըստ այդ կազմակերպության կանոնադրության,
նախաբանում ամրագրված է, որ կազմակերպությունն իր գործունեության ընթացքում չի կատարի
գործողություններ, որոնք հակասեն ՀՀ Սահմանադրությանը, օրենքներին եւ իրենց կանոնադրությանը»:
Տ. Մուկուչյանը անդրադառնալով գրանցման խնդրին՝ ասաց. «Այդ համայնքը գործում
էր բաց, հավաքատեղիներ ունեին, միջոցառումներ էին անում: Հոգեորսության իրականացում
տեղի չէր ունեցել: Հնարավոր էր դեպքեր՝ առանձին մարդկանց իրավունքների չարաշահման:
Խոսում էինք կազմակերպության պատասխանատվության եւ այլ անձանց իրավունքների ոտնահարման
մասին, երբ այդ հանրույթը գրանցված չէր, գոյություն չուներ որպես այդպիսին: Մենք
գործ էինք ունենում, ըստ էության, անհատների հետ, եւ ոչ՝ կազմակերպության: Արհեստածին
ֆենոմենը՝ արգելված պտղի, ըստ էության, հօդս ցնդեց: Նրանք դարձել են նույնպիսի կազմակերպություն,
որոնք կներկայացնեն հաշվետվություններ, դարձան թափանցիկ եւ լիարժեք վերահսկելի»:
Փոխնախարարը հավելեց, որ եթե լինեն դեպքեր, երբ կոտնահարվեն կազմակերպության
անդամների իրավունքները, պատասխանատվության սուբյեկտ կդառնա կազմակերպությունը:
Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել