Լրահոս
Օրվա լրահոսը

«ԹՈՂ

Հոկտեմբեր 22,2004 00:00

«ԹՈՂ ՆՐԱՆՔ ՄՏԱԾԵՆ» Ինչպես արդեն գրել ենք, Գյումրիի Անի թաղամասի գազիֆիկացման հետ կապված խնդիրներ կան: Դրանց վերաբերյալ պարզաբանումներ ստացանք «Հայռուսգազարդի» ինժեներական «Կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Արսեն Գաբրիելյանից, որը նաեւ Անի թաղամասի գազիֆիկացման եւ սոցիալապես անապահով ընտանիքների ջեռուցման ծրագրի պատասխանատուն է: Ըստ նրա, անվճար գազավառարաններ ստանալու իրավունք ունեցող նպաստառու ընտանիքների ցուցակների ճշգրտումը մարզպետարանի ու քաղաքապետարանի «սուրբ պարտքն է», սակայն իրենց կառույցը ստիպված է միջամտել՝ վերջիններիս թերությունները շտկելու համար: Պարոն Գաբրիելյանի հավաստմամբ, ցուցակներում կան մահացածների անուններ, կրկնություններ, բնակարանը վաճառածներ: Փոխարենը, նրա հավաստիացմամբ, «Հայռուսգազարդի» Անի թաղամասի գրասենյակում կուտակվել է դիմում-բողոքների մի հսկա փաթեթ այն կարիքավորներից, որոնց անունները չկան ցուցակներում: Ըստ Ա. Գաբրիելյանի, Անի թաղամասը գազիֆիկացնելը թանկ հաճույք է, եւ իրենք միլիարդներ են ծախսել՝ յուրաքանչյուր ընտանիքի հաշվով շուրջ 120-140 հազար դրամի ներդրում կատարելով, չհաշված սոցիալապես անապահով ընտանիքների համար կատարված լրացուցիչ 80000 դրամ ներդրումը: Այնուամենայնիվ, ի՞նչ է լինելու ցուցակում չընդգրկված, սակայն իսկական կարիքավորների վիճակը ձմռանը: «Մեր ծրագրի հնարավորությունն այսքանն է, իսկ մյուսների մասին թող մտածեն մարզային ու քաղաքային իշխանությունները»,-առաջարկում է պաշտոնյան: Վստահ ենք, որ տեղական իշխանություններն էլ այդ պատասխանը կտան՝ կառավարությանը մատնանշելով: Մինչդեռ, մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ, նախագահ Քոչարյանը Գյումրի կատարած այցի ժամանակ մարզպետին ու քաղաքապետին հատուկ հանձնարարական է տվել ամեն գնով ծրագրին աջակցել՝ ցուցակներում չընդգրկվածների համար միջոցներ հայթայթելով: Ն. ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել