Լրահոս
Օրվա լրահոսը

«ՅՈՒՇՉԵՆԿՈՆ ԿՄԱՍՆԱՏԻ ՈՒԿՐԱԻՆԱՆ»

Նոյեմբեր 02,2004 00:00

«ՅՈՒՇՉԵՆԿՈՆ
ԿՄԱՍՆԱՏԻ ՈՒԿՐԱԻՆԱՆ» Հոկտեմբերի 29-ին «Ռեգնում» գործակալությանը
տված հարցազրույցում նման կարծիք է արտահայտել «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար
Արամ Կարապետյանը: Նա նաեւ համոզմունք է հայտնել, որ նախագահական մրցապայքարում կհաղթի
Վիկտոր Յանուկովիչը: «Նախ՝ ադմինիստրատիվ ռեսուրսը բավականին ուժեղ է, ապա՝ Ռուսաստանի
անմիջական օգնությունը: Եթե հաղթի Յուշչենկոն, ուրեմն ուկրաինական պետության՝ Արեւմտյան
եւ Արեւելյան մասերի քայքայման հարց կառաջանա»,- հիմնավորել է «Նոր ժամանակների»
առաջնորդը: Ընդ որում, ըստ պրն Կարապետյանի կանխատեսումների, ընտրություններն ընթանալու
էին երկու փուլով: «Կարծում եմ, գործի կդրվեն բոլոր մեթոդները, որպեսզի Վիկտոր Յանուկովիչը
նախագահ դառնա: Այս պահին Ուկրաինայի համար դա ամենահարմար տարբերակն է, որովհետեւ
նա կօգտագործի նույն ադմինիստրատիվ ռեսուրսը, նույն հնարավորությունները եւ պետության
մասնատման հարցը մի կողմ կմնա»,- «Ռեգնումին» ասել է Ա. Կարապետյանը: Ինչ
վերաբերում է ՌԴ-ի դերին, ապա պրն Կարապետյանն ընդգծել է, որ այն մեծ է. «ՌԴ-ն առաջին
անգամ, հաշվի չառնելով միջազգային չափանիշները, ուղղակիորեն պաշտպանում է թեկնածուներից
մեկին, ինչը պրագմատիկ մտածողության տեսանկյունից միանգամայն հասկանալի է»: Պրն Կարապետյանը
կանխատեսել էր նաեւ, որ Ուկրաինայի ընտրությունները առանց միջադեպերի չեն ընթանա.
«բողոքի զանգվածային միջոցառումներ, ընտրություններից հետո իրավիճակը ապակայունացնելու
փորձեր, ընտրությունների արդյունքների վիճարկում: Գործողությունները կզարգանան մոտավորապես
այն սցենարով, որը ժամանակին կիրառվեց Բելառուսում»,- նշել է ՆԺ ղեկավարը՝ միաժամանակ
հավաստիացնելով, որ «Յանուկովիչի հակառակորդները հաջողություն չեն ունենա»: Նաեւ՝
«Եթե ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, ապա կկրկնվի սերբական տարբերակը»,- գտնում
է Արամ Կարապետյանը: R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել