
աշխարհի 2006թ. առաջնության ընտրական մրցաշարի առաջին խմբում ընդգրկված Հայաստանի
ազգային հավաքականը նոյեմբերի 17-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում
հյուրընկալելու է առաջատարին՝ Ռումինիայի ընտրանուն: Իսկ երիտասարդական թիմերը
նախորդ օրը մրցելու են Երեւանի «Նաիրի» ստադիոնում: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ,
ֆրանսիացի Բեռնար Կազոնին եւ երիտասարդականի ավագ մարզիչ Վարդան Մինասյանը ՀՖՖ մամուլի
քարտուղարության միջոցով հրապարակել են այն ֆուտբոլիստների անունները, ում հրավիրել
են ռումինացիների հետ կայանալիք խաղին նախապատրաստվելու: Հայաստանի ազգային
հավաքական. դարպասապահներ՝ Արմեն Համբարձումյան-«Սլավիա», Սոֆիա, Էդել Ապուլա
Էդիմա Բետե-«Փյունիկ», Երեւան. պաշտպաններ՝ Սարգիս Հովսեփյան- «Փյունիկ»,
Երեւան, Կարեն Դոխոյան- «Կռիլյա Սովետով», Սամարա, Հարություն Վարդանյան- «Արաու»,
Ցյուրիխ, Ալեքսանդր Թադեւոսյան-«Փյունիկ», Երեւան, Արթուր Մկրտչյան-«Դարիդա», Մինսկ.
կիսապաշտպաններ՝ Ռաֆայել Նազարյան- «Դարիդա», Մինսկ, Դավիթ Գրիգորյան- «Միկա»,
Աշտարակ, Կարեն Ալեքսանյան- «Փյունիկ», Երեւան, Համլետ Մխիթարյան- «ՌԻՊՕ», Մինսկ,
Արտավազդ Քարամյան-«Ռապիդ», Բուխարեստ, Աղվան Մկրտչյան- «Փյունիկ», Երեւան. հարձակվողներ՝
Արմեն Շահգելդյան- «Միկա», Աշտարակ, Էդգար Մանուչարյան-«Փյունիկ», Երեւան, Անդրեյ
Մովսիսյան- «Մոսկվա», Մոսկվա, Արա Հակոբյան-«Ստալ», Դնեպրոձերժինսկ, Արման Քարամյան-«Ռապիդ»,
Բուխարեստ: Հայաստանի երիտասարդական հավաքական. դարպասապահներ՝ Արմեն
Խաչատրյան-«Փյունիկ», Երեւան, Արթուր Հարությունյան-«Բանանց», Երեւան. պաշտպաններ՝
Ռոբերտ Արզումանյան-«Փյունիկ», Երեւան, Վալերիկ Ալեքսանյան-«Փյունիկ», Երեւան, Արտաշ
Բաղդասարյան-«Կիլիկիա», Երեւան, Վահագն Մինասյան-«Կոտայք», Աբովյան, Արարատ Առաքելյան-«Բանանց»,
Երեւան. կիսապաշտպաններ՝ Մխիթար Գրիգորյան-«Փյունիկ», Երեւան, Խորեն Վերանյան-«Փյունիկ»,
Երեւան, Սարգիս Մովսեսյան-«Կիլիկիա», Երեւան, Բալեպ Բա Նդումբուկ-«Փյունիկ», Երեւան,
Լեւոն Փաչաջյան-«Փյունիկ», Երեւան, Արման Մինասյան-«Կոտայք», Աբովյան, Հրաչ Վարդազարյան-«Կոտայք»,
Աբովյան, Վահե Թադեւոսյան-«Արարատ», Երեւան. հարձակվողներ՝ Ալեքսանդր Պետրոսյան-«Փյունիկ»,
Երեւան Սամվել Մելքոնյան «Բանանց», Երեւան: Ադրիան Մուտուն կժամանի Երեւան
Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիան Ադրիան Մուտուին հրավիրել է
հավաքականի հետ միասին մեկնել Երեւան, որտեղ նոյեմբերի 17-ին «Հանրապետական» ստադիոնում
կայանալու է աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Ռումինիա հանդիպումը:
«Մեր հավաքականը նրա կարիքն ունի, ինչպեսեւ նա՝ հավաքականի: Ֆեդերացիան, տեխնիկական
անձնակազմը եւ ֆուտբոլիստները եղել են, կան ու կլինեն նրա կողքին: Դրա համար էլ մենք
նրան հրավիրել ենք մեզ հետ գնալ Երեւան»,- ասվում է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի
տարածած հայտարարությունում: ՌՖՖ-ն հավանություն է տվել Անգլիայի ֆեդերացիայի՝ Մուտուին
7 ամսով որակազրկելու որոշմանը, իսկ «Չելսիի»՝ ֆուտբոլիստի հետ պայմանագիրը չեղյալ
հայտարարելը որակել է որպես «նեանդերթալյան ոգու դրսեւորում»: Այս լրատվությունը
տարածել է «Սովետսկի սպորտը»:


















































