Լրահոս
Օրվա լրահոսը

«Կամ

Դեկտեմբեր 08,2004 00:00

«Կամ կտանք, կամ՝ ոչ» Երկու համակարգ, երկուսն էլ մի օրի Ջեռուցում «Կամ կտանք, կամ՝ ոչ», երեկ այսպես պատասխանեցին «Ջերմային ցանցեր» ընկերությունից, երբ հետաքրքրվեցինք, թե Էրեբունի զանգվածի ջերմային էներգիայով ջեռուցվող շենքերի ջերմամատակարարումը երբվանի՞ց է սկսվելու: Համայնքի Ավանեսով 18 շենքի բնակիչների խոսքերով, իրենք ընկերության հետ պայմանագիրը կնքել են, անհրաժեշտ վճարումները պարտաճանաչ կատարել, նախորդ տարիների պարտքերն էլ մարված են, սակայն «ձմռան ցրտին» ջեռուցում չունեն: Բնակիչները հույս էլ չունեն, որ մոտ ապագայում այն կլինի, քանի որ «ջերմամատակարարները համակարգը չեն էլ փորձարկել»: Ընկերության տնօրեն Կոստյա Մարգարյանի պարզաբանմամբ, նշյալ հասցեի բնակիչները «մոտ 2 միլիոն դրամից ավելի հին պարտք ունեն եւ մինչեւ չվճարեն՝ ջեռուցում չենք կարող տալ: Ջեռուցումը Էլեկտրաէներգիա չէ, որ անհատական անջատումներ կատարենք եւ միայն մի բնակչինը ջեռուցենք: Ամեն տարի ավանսով տալիս ենք ու հետո չենք կարողանում գումարները հավաքել»: Այդ դեպքում ինչու են թեկուզ մի բնակչի հետ պայմանագիր կնքում, նրան հույսով անում, եթե նախապես գիտեն, որ բնակիչները մեծ պարտքեր ունեն եւ ջեռուցում չի լինելու: Գազ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան 16 հասցեի բնակիչ Ռուզաննա Մանուկյանի խոսքերով, իրենց շենքի գազիֆիկացման աշխատանքները ստանձնած մարզի գազամատակարարման եւ գազաբաշխման մասնաճյուղն իր մատուցած ծառայությունների դիմաց բնակիչներից կրկնակի է գանձում: Ըստ Ռ. Մանուկյանի, «ընկերությունը գազը բնակարաններ անցկացնելու խողովակները մի քանի անգամ թանկ է հաշվում, այդ պատճառով բնակիչները խողովակները գնում են եւ միայն եռակցման աշխատանքներն են ընկերությանը վստահում: Սակայն նույնիսկ այդ պարագայում, բացի այն, որ մուծումներ են կատարում կարբիդի, եռակցման աշխատանքների համար, բնակչից գանձում են նաեւ իր իսկ գնած խողովակների համար՝ 1 մետրը 824 դրամ: Գումարած եռակցման վճարը, բնակչի վրա նստում է 1250 դրամ»: Բնակչի խոսքերով, հատկապես տուժում են 5-րդ հարկի բնակիչները, որոնց բնակարաններ գազի խողովակներ հասցնելը կազմում է մոտ 65 հազար դրամ: «Գումարները մեծ ջանասիրությամբ հավաքում են, սակայն մուծումների դիմաց ոչ մի կտրոն չեն տալիս: Մինչ օրս գազամատակարարման աշխատանքներն էլ ավարտված չեն, չնայած պայմանագրում նշված է, որ 40 օրում չգազիֆիկացնելու դեպքում բնակիչը կարող է բողոքել, սակայն շենքում մի քանի բնակչի պայմանագրային ժամկետն արդեն լրացել է, սակայն գազ այդպես էլ չունեն»,- գրում է Ռ. Մանուկյանը: Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել