Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԸ

Դեկտեմբեր 08,2004 00:00

ՖՈՒՏԲՈԼԸ ԵՎ ՓՈՂԸ Քետրին Զետա-Ջոնսը ֆուտբոլային ակու՞մբ է գնելու Անգլիայի «The Mirror» թերթը տեղեկացնում է, որ Հոլիվուդի հանրահռչակ աստղ Քեթրին Զետա-Ջոնսը մտադիր է $500 հազարով գնել Վալիայի պրեմիեր լիգայի ստորին հորիզոնականներում ընթացող «Լանելլի» ֆուտբոլային ակումբը: Դերասանուհու, որը հոլիվուդյան մեկ այլ գերաստղի՝ Մայքլ Դուգլասի կինն է, այս ընտրությունն ամենեւին էլ պատահական չէ: Այն ունի երկու ծանրակշիռ հիմնավորում: Առաջին, Քեթրինը ծագումով Ուելսից է եւ հպարտանում է իր արմատներով: Երկրորդ, «Լանելլիի» ներկայիս տերը կինոաստղի հարազատ հորեղբայրն է՝ Ռոբերտ Ջոնսը: Ակումբի ներկայացուցիչներն, ինչպես ասում են, երկու ձեռքով կողմ են այս գործարքի կայացմանը: Նրանք էլ իրենց հերթին շահագրգռություններ ունեն: «Քեթրինն ու Մայքլը հսկայական կարողություն ունեն եւ նրանց համար $500 հազարը կաթիլ է ծովում: Այնպես որ, եթե նրանք գնեն մեր ակումբը, դա մեզ համար լավ խթան կլինի»,- ասել է ակումբի ներկայացուցիչներից մեկը: Ռոնալդոն ամուսնանում է երկրորդ անգամ Բրազիլիայի ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոնալդոն հունվարի երկուսին պատրաստվում է Փարիզում ամուսնանալ MTV հեռուստաալիքի աշխատակցուհի 24-ամյա Դանիելա Չիկարելլիի հետ: Սիրահար զույգը որոշել է շքեղության համար խնայողության չգնալ: Ուստի «Վալենտինո» ֆիրմային խանութից հարսանյաց զգեստներ գնելու համար արդեն 200 հազար եվրո է ծախսել: Հիշեցնենք, որ սա Ռոնալդոյի երկրորդ ամուսնությունն է: Անցած տարի նա ամուսնալուծվեց գեղեցկուհի Միլեն Դոմինգեսի հետ, որից մեկ որդի ունի: Ինչ վերաբերում է Դանիելային, նրանք մոտավորապես կես տարի է, ինչ ծանոթացել են եւ Ռոնալդոն իր խփած բոլոր գոլերը նրան է նվիրում: Ասենք, որ հարսնացուն դուր է գալիս ոչ միայն Ռոնալդոյին, այլեւ Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլոս Ալբերտո Պարեյրային: Աշխարհի հնգակի չեմպիոնների գլխավոր մարզիչն արդեն հասցրել է նույնիսկ շնորհակալություն հայտնել հարսնացուին այն բանի համար, որ հարձակվողը վերջապես ազատվել է անձնական ավելորդ քաշից: Ա. Հ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել